Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզվել է մոտ 3 հազար շենք։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել Է արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը։
«Այս պահին զոհերի թիվը 1014 է։ Երկրաշարժ հետևանքով փլուզվել է 2824 շինություն»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան Քահրամանմարաշ նահանգում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ այս երկրաշարժը դարձել է 1939 թվականի Էրզինջանի երկրաշարժից (խմբ. Երզնկա) հետո ամենախոշոր աղետը Թուրքիայի պատմության մեջ։
Բացի այդ, լրջորեն տուժել են սիրիական Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները։ Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 403-ի, տուժել և վիրավորվել է մոտ 1,3 հազար մարդ։ Ցնցումները զգացվել են նաև Լիբանանում, Իսրայելում, Իրաքում, Հայաստանու և Վրաստանում։