Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 49 589-ի։ Այս մասին հայտարարել է այդ երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ Ընդ որում, ինչպես մանրամասնել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան, զոհվածներից 6807-ը օտարերկրացիներ են։ Հիշեցնենք, որ Ղահրամանմարաշում տեղի ունեցած ուժգին երկրաշարժերից հետո շարունակվում են հետցնցումները Թուրքիայում։ Ընդհանուր առմամբ՝ գրանցվել է 10 հազարից ավել հետցնցում։