Թուրքիային երբեք չենք ասել` կճանաչեք Ցեղասպանությունը, հարաբերությունները կարգավորվեն, չեք ճանաչի՝ չեն կարգավորվի, այդպիսի պահանջ չի եղել. Փաշինյան

հարաբերություններ կարգավորել առանց նախապայմանների, ինչը նշանակում է, որ Ցեղասպանության ճանաչումը երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների  կարգավորման, սահմանների բացման նախապայման չի եղել։
Այս մասին ԶԼՄ-ների և ՀԿ-ների հետ առցանց մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին` Թուրքիայի հետ հարաբերությունների են կարգավորման գործընթացում որն է լինելու հայկական կողմի դիրքորոշումը և հնարավոր է այդ համատեքստում հայկական կողմը հրաժարվի Ցեղասպանության ճանաչման պահանջից, ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մեր իշխանությունները միշտ կրկնել են այն տեսակետը, որը ձևակերպված է եղել 1990-ականներին։ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել առանց նախապայմանների։ Մենք չենք ասում՝ կճանաչեք Ցեղասպանությունը, հարաբերությունները կարգավորվեն, չեք ճանաչի՝ չեն կարգավորվի»։

Փաշինյանը նշեց, որ այդպիսի պահանջ երբեք չի եղել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )