• Latest
Թինա Թըրներ. «Ես երբեք չեմ հանձնվել»

Թինա Թըրներ. «Ես երբեք չեմ հանձնվել»

25 Մայիսի, 2023
Սխեմատիկ խարդախությամբ 73 անձից ընդհանուր շուրջ 300 մլն դրամի հափշտակություն է կատարվել․ ՔԿ

Սխեմատիկ խարդախությամբ 73 անձից ընդհանուր շուրջ 300 մլն դրամի հափշտակություն է կատարվել․ ՔԿ

3 Հունիսի, 2023
Թուրքիան հատուկ նշանակության ուժերի գումարտակ կուղարկի Կոսովո

Թուրքիան հատուկ նշանակության ուժերի գումարտակ կուղարկի Կոսովո

3 Հունիսի, 2023
Էրդողանը համբուրում է տիկնոջ հետ արարողությանը մասնակցող Ադրբեջանի նախագահին

Էրդողանը համբուրում է տիկնոջ հետ արարողությանը մասնակցող Ադրբեջանի նախագահին

3 Հունիսի, 2023
Փաշինյանն ու Ալիևը կարճ զրույց են ունեցել Անկարայում

Փաշինյանն ու Ալիևը կարճ զրույց են ունեցել Անկարայում

3 Հունիսի, 2023
Ավարտվել է հավաքին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունը

Ավարտվել է հավաքին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունը

3 Հունիսի, 2023
«Բարբի» ֆիլմը հանգեցրել է աշխարհում վարդագույն ներկի դեֆիցիտի

«Բարբի» ֆիլմը հանգեցրել է աշխարհում վարդագույն ներկի դեֆիցիտի

3 Հունիսի, 2023
«Ամենալավ կին, սիրում եմ…». Գուրգեն Դաբաղյանի ռոմանտիկ գրառումն ու շքեղ նվերը կնոջ 23 – ամյակին

«Ամենալավ կին, սիրում եմ…». Գուրգեն Դաբաղյանի ռոմանտիկ գրառումն ու շքեղ նվերը կնոջ 23 – ամյակին

3 Հունիսի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց

3 Հունիսի, 2023
Ադրբեջանցիներն ավերել են Լաչինի պատմական գերեզմանոցը, ոչնչացրել 14-16-րդ դարերի խաչքարեր. monumentwatch.org

Ադրբեջանցիներն ավերել են Լաչինի պատմական գերեզմանոցը, ոչնչացրել 14-16-րդ դարերի խաչքարեր. monumentwatch.org

3 Հունիսի, 2023
Շիրակի   հրաժարական ներկայացրած ոստիկանապետը նոր պաշտոն ունի

Շիրակի հրաժարական ներկայացրած ոստիկանապետը նոր պաշտոն ունի

3 Հունիսի, 2023
Ադրբեջանն ու ԱՄՆ-ը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Ադրբեջանն ու ԱՄՆ-ը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

3 Հունիսի, 2023
Balenciaga-ն «կեղտոտ» սպորտային կոշիկներ է վաճառում 1550 դոլարով

Balenciaga-ն «կեղտոտ» սպորտային կոշիկներ է վաճառում 1550 դոլարով

3 Հունիսի, 2023
Գողը խաղալիք ատրճանակով խանութ է թալանել և բռնվել

Գողը խաղալիք ատրճանակով խանութ է թալանել և բռնվել

3 Հունիսի, 2023
«Ո′չ Արցախը Ադրբեջանի կազմում»․ Գյումրիում ստորագրահավաքը շարունակվում է

«Ո′չ Արցախը Ադրբեջանի կազմում»․ Գյումրիում ստորագրահավաքը շարունակվում է

3 Հունիսի, 2023
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում

3 Հունիսի, 2023
Փաշինյանին Էրդողանի երդմնակալության արարողությանը դիմավորել է Չավուշօղլուն

Փաշինյանին Էրդողանի երդմնակալության արարողությանը դիմավորել է Չավուշօղլուն

3 Հունիսի, 2023
Տեսահոլովակի պրեմիերա․ Արկադի Դումիկյան և Super Жорик – Երևան

Տեսահոլովակի պրեմիերա․ Արկադի Դումիկյան և Super Жорик – Երևան

3 Հունիսի, 2023
Խոշոր հրդեհ Եղեգնաձորում գտնվող շինանյութի խանութում

Խոշոր հրդեհ Եղեգնաձորում գտնվող շինանյութի խանութում

3 Հունիսի, 2023
ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ու ԵԽ անդամները քննարկել են ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումները

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ու ԵԽ անդամները քննարկել են ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումները

3 Հունիսի, 2023
Հայ դպրոցը պարզ շենք չէ, այն ոգի է, մարդակերտումի ու հայակերտումի դարբնոց․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ

Հայ դպրոցը պարզ շենք չէ, այն ոգի է, մարդակերտումի ու հայակերտումի դարբնոց․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ

3 Հունիսի, 2023
Մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները Երևանյան խճուղուց Ուինիվերսամի հյուսիսային կողմով մինչև Այգաբաց 3-րդ շարք

Մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները Երևանյան խճուղուց Ուինիվերսամի հյուսիսային կողմով մինչև Այգաբաց 3-րդ շարք

3 Հունիսի, 2023
Ընտանեկան 85 բիզնեսներ Գյումրիում հավաքվել են մեկ հարկի տակ

Ընտանեկան 85 բիզնեսներ Գյումրիում հավաքվել են մեկ հարկի տակ

3 Հունիսի, 2023
Արդյոք ԱՄՆ-ն կկորցնի Թուրքիայի վրա ունեցած իր ազդեցությունը․ կարծիք

Արդյոք ԱՄՆ-ն կկորցնի Թուրքիայի վրա ունեցած իր ազդեցությունը․ կարծիք

3 Հունիսի, 2023
Թայֆուն Ճապոնիայում. մեկ զոհ, անհետ կորածներ, վիրավորներ

Թայֆուն Ճապոնիայում. մեկ զոհ, անհետ կորածներ, վիրավորներ

3 Հունիսի, 2023
Սերխիո Ռամոսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն

Սերխիո Ռամոսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն

3 Հունիսի, 2023
Մեսսին պաշտոնապես հայտնել է ՊՍԺ-ից հեռանալու մասին

Մեսսին պաշտոնապես հայտնել է ՊՍԺ-ից հեռանալու մասին

3 Հունիսի, 2023
Նավթի գներն աճել են

Նավթի գներն աճել են

3 Հունիսի, 2023
Եկեղեցին Աստծո տունն է և բաց է բոլորի համար` պատրաստ օրհնելու ցանկացած համազգային բարի նախաձեռնություն. ՀԱՍԵ Արցախի թեմ

Եկեղեցին Աստծո տունն է և բաց է բոլորի համար` պատրաստ օրհնելու ցանկացած համազգային բարի նախաձեռնություն. ՀԱՍԵ Արցախի թեմ

3 Հունիսի, 2023
Էրդողանը կնոջ հետ ժամանել է նախագահական պալատ

Էրդողանը կնոջ հետ ժամանել է նախագահական պալատ

3 Հունիսի, 2023
Արտարժույթի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում` այսօր

Արտարժույթի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում` այսօր

3 Հունիսի, 2023
  • Գովազդ
  • Armenian
  • English
  • Russian
Կիրակի, 4 Հունիսի, 2023
ԱՄԲԻՈՆ NEWS
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական
No Result
View All Result
ԱՄԲԻՈՆ NEWS
No Result
View All Result
Home ժամանց

Թինա Թըրներ. «Ես երբեք չեմ հանձնվել»

25 Մայիսի, 2023
in ժամանց

Նրա սոլո կարիերան կանգ առավ մի քանի տարի, մինչեւ նա ապշեցուցիչ վերադարձ կատարեց 1984 թվականին իր բազմապլատինային «Private Dancer» ալբոմով եւ «What’s Love Got To Do With It» թիվ 1 հիթով:

Շուտով Թըրները վերածվեց համաշխարհային գերաստղի՝ MTV-ով ճանաչման հասնելով իր՝ այցեքարտ դարձած կեղծամներով, կարճ կիսաշրջազգեստներով եւ երկար ոտքերով, որոնք համերգներին պարում էին երեք դյույմանոց կրունկների վրա:

Նրա տաղանդը նրան հայտնի դարձրեց՝ որպես «Ռոքնռոլի թագուհի», իսկ տոկունությունը նրան դարձրեց հերոս ամբողջ աշխարհի կանանց համար: Երբ նա իր խռպոտ ձայնով երգում էր ցավի մասին, ամեն բառ ճշմարիտ էր թվում:

ти1.jpg (49 KB)

«Երկար ժամանակ ես զգում էի, թե  ելք չունեի այն ​​անառողջ իրավիճակից, որում հայտնվել էի»,-2021 թ-ին՝ Harvard Business Review-ի հետ զրույցում, ասել է նա,-«Բայց հետո ես հանդիպեցի տարբեր մարդկանց, ովքեր ինձ քաջալերում էին…Հենց որ ես կարողացա պարզ տեսնել ինձ, ես սկսեցի փոխվել՝ ճանապարհ տալով վստահությանն ու քաջությանը: Մի քանի տարի պահանջվեց, բայց ես, վերջապես, կարողացա տեր կանգնել ինձ եւ նոր կյանք սկսել»։

«Նա գիտեր, որ ես աստղ դառնալու պոտենցիալ ունեմ»

Աննա Մեյ Բալոքը ծնվել է 1939 թվականին՝ Թենեսի նահանգի Նաթբուշի մերձակայքում՝ Մեմֆիսից հյուսիս գտնվող գյուղական համայնքում, որը հետագայում հայտնի դարձավ իր «Nutbush City Limits» ինքնակենսագրական երգում։ Ծնողների բաժանումից հետո նա իր վաղ տարիներն անցկացրել է տատիկի մոտ:

«Մենք աղքատության մեջ չենք ապրել. սեղանին ուտելիք ունեինք։ Մենք, պարզապես, չունեինք այնպիսի շքեղ իրեր, ինչպիսիք են հեծանիվները», – ասել է Թըրները 2005 թվականին՝ Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցում:

1950-ականներին՝ տատիկի մահից հետո Թըրները եւ նրա քույրը՝ Ռուբին, տեղափոխվեցին Սենտ Լուիս, Միսսուրի՝ ապրելու իրենց մոր հետ: Հենց Սենթ Լուիսում նա սկսեց այցելել տեղի ակումբներ եւ հանդիպեց երաժիշտ Այք Թըրներին, ում «Kings of Rhythm» խումբը հայտնի էր այդ տարածքում: Վերջինը նրան առաջարկեց միանալու իր խմբին, երբ Թինան 17 տարեկան էր։

«Այքը պետք է հարցներ Մային, արդյոք ես կարո՞ղ էի երգել նրա հետ: Նա գիտեր, որ ես աստղ դառնալու պոտենցիալ ունեմ։ Մենք մտերիմ էինք, ինչպես եղբայրն ու քույրը»,- ասել է Թըրները Ուինֆրին,-«Մենք մեքենայով շրջեցինք քաղաքում, եւ նա ինձ պատմեց իր կյանքի, իր երազանքների մասին: Նա ինձ ասաց, որ երբ երիտասարդ էր, մարդիկ իրեն գրավիչ չէին համարում։ Դա, իսկապես, ցավեցնում էր նրան: Մտածեցի՝ «Ես քեզ երբեք չեմ վիրավորի, Այք»… Այն ժամանակ նա այնքան լավ էր ինձ հետ, բայց ես տեսնում էի նրա մյուս կողմը»:

Նա սկսեց հանդես գալ որպես Թինա Թըրներ, իսկ 1960 թվականին նրանք ստեղծեցին Ike & Tina Turner Revue խումբը։ Նրանց հարաբերությունները զարգացան, եւ նույն թվականին ծնվեց նրանց որդին՝ Ռոնին։ Նրանք ամուսնացել են 1962 թվականին եւ մեծացրել չորս երեխայի, այդ թվում՝ երկու երեխա նախկին հարաբերություններից։

Դաժան միություն

Ինչպես Թըրները նշել է իր ինքնակենսագրականում եւ հարցազրույցներում, ֆիզիկական բռնությունը սկսվել էր գրեթե սկզբից:

Այք Թըրները զայրանում էր ամենափոքր սադրանքի դեպքում, նա ծեծում էր նրան այն ամենով, ինչ լինում էր ձեռքի տակ՝ հագուստի կախիչներ, հեռախոսներ, կոշիկների պատգարակներ, բռունցքներ: Հաճախ նա նույնիսկ ծեծում էր նրան մինչեւ բեմ դուրս գալը։

«Նա հարվածում էր իմ կողերին, հետո միշտ փորձում էր աչքիս տակ սեւ հետք թողնել։ Նա ուզում էր, որ իր դաժանությունը տեսանելի լինի»,- ասել է Թըրները։

Թինան երգերի մեծ մասը կատարում էր որպես մենակատար՝ բեք-վոկալիստների օգնությամբ, իսկ ամուսինը մնում էր հետին պլանում՝ սովորաբար կիթառով: Նրանց երաժշտական ​​համագործակցությունը հանգեցրեց մի շարք R&B հիթերի, այդ թվում՝ «A Fool In Love», «Nutbush City Limits» եւ «Proud Mary», 1971 թվականի Creedence’s Clearwater Revival-ի նրանց cover-ը, որը փոփ-շքերթներում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը եւ նվաճեց «Գրեմմի»։

Բայց կուլիսների հետեւում նրանց ամուսնությունն անհանգիստ էր մնում, ինչը մասամբ առաջանում էր Այք Թըրների՝ կոկաինի կախվածությունից:

«Մի անգամ մենք կռիվ ունեցանք հանդերձարանում, եւ երբ ես բեմ բարձրացա, դեմքս ուռած էր»,-ասել է նա: «Կարծում եմ, որ քիթս կոտրվել էր, քանի որ երգելիս արյուն էր մտնում բերանս։ Ես կարողանում էի թաքնվել շպարի տակ։ Բայց չես կարող թաքցնել այտուցը»:

Նա Այք Թըրների հետ ավելի քան մեկ տասնամյակ ապրեց, քանի որ վախենում էր նրա բնավորությունից եւ վճռականություն չէր ցուցաբերում, ինչպես անում էին շատերը: Բայց ամեն ինչ շրջվեց 1976 թվականի հուլիսին, երբ նրանք թռան Դալլաս՝ շոուի համար: Թըրներն իր գրքում գրել է, որ ինքնաթիռով թռչելուց հետո ամուսինը հյուրանոցի ճանապարհին սկսել է ծեծել իրեն մեքենայի մեջ։ Մինչ ամուսինը քնած էր, նա դուրս է սայթաքել սենյակից՝ իր հետ վերցնելով միայն Mobil վարկային քարտը եւ 36 ցենտ:

Նա վազել մայրուղով դեպի մոթել, որտեղ բարեհամբույր գործավարը, տեսնելով նրա արյունոտ դեմքը, նրան սենյակ է տրամադրել: Այնուհետեւ երգչուհին զանգահարել է փաստաբան ընկերոջը, որը պայմանավորվել է նրա ընկերներից մեկի հետ, Թինային նստեցնի դեպի Լոս Անջելես տանող ինքնաթիռ:

«Ես վախենում էի, որ Այքը այնտեղ կարող էր լինել, քանի որ երբ ես մի անգամ մեկնում էի, նա ինձ բռնացրել էր ավտոբուսում…»,-երգչուհին պատմել է Օփրային: «Այդ պատճառով, երբ ես իջա այդ ինքնաթիռից, խելագարի պես սկսեցի վազել: Ինքս ինձ ասացի՝ եթե այստեղ լինի, ոստիկանություն կկանչեմ»։

Նրա բարձրացումը դեպի միջազգային համբավ

Այդ ժամանակ ընկերուհիներից մեկը Թըրներին ծանոթացրեց բուդդայականությանը եւ երգելու իր պրակտիկային, ինչն էլ, ըստ երգչուհու, ուժ տվեց՝ թողնելու ամուսնուն: Մեծացած լինելով բապտիստ՝ Թըրները ողջ սրտով ընդունեց բուդդիզմը միջին տարիքում եւ ասում էր, որ դրա ուսմունքները փոխեցին իր կյանքը:

ти3.jpg (50 KB)

«Ես հասկացա, որ ցանկացած ձեռքբերում կապված է ներքին փոփոխության հետ»,-Harvard Business Review-ին ասել է նա:

Նա եւ Այքը պաշտոնապես ամուսնալուծվել են 1978 թվականին՝ երկար իրավական պայքարից հետո։ Նա իր գրքում նշել է, որ ամուսինը պահել է այն եկամուտների եւ ունեցվածքի մեծ մասը, որոնք նրանք վաստակել են որպես զույգ, մինչդեռ ինքն էր խնամում իրենց չորս որդիներին: Ամուսնալուծությունը գրեթե սնանկացրեց երգչուհուն, եւ հաջորդ մի քանի տարիների ընթացքում Թըրները ելույթ էր ունենում հեռուստատեսությամբ եւ Լաս Վեգասում՝ փորձելով վերականգնել իր կարիերան:

Նրա վերադարձը մեծ թափ ստացավ այն բանից հետո, երբ նա 1979 թ-ին վարձեց ավստրալացի մենեջեր Ռոջեր Դեյվիսին: Երկու տարի անց Ռոդ Ստյուարտը նրան հրավիրեց միասին կատարելու «Hot Legs» երգը Saturday Night Live-ում, իսկ 1983-ին նա թողարկեց Ալ Գրինի «Let’s Stay Together» երգի cover-ը, որը հիթ դարձավ Անգլիայում։

Դրան հետեւեց «Private Dancer»-ը, որի երեք հիթերը հիթ շքերթների լավագույն 10-յակում էին,  եւ երգչուհուն բերեցին երեք «Գրեմմի»-ի․ Ալբոմը, ի վերջո, վաճառվեց ավելի քան 10 միլիոն օրինակով: Չնայած նրան սկզբում դուր չէր գալիս երգը եւ պետք է համոզվեր այն ձայնագրելու համար, սակայն «What’s Love Got To Do With It»-ը նրան  44 տարեկան հասակում դարձրեց թիվ 1 հիթ ունեցող ամենատարեց կին կատարողը:

ти4.jpg (49 KB)

1985 թվականին, իր հզորության գագաթնակետին, նա երգեց աստղային «We Are the World» բարեգործական սինգլում, ելույթ ունեցավ Միք Ջագերի հետ Live Aid պատմական համերգներին եւ նկարահանվեց Մել Գիբսոնի հետապոկալիպտիկ «Խելագար Մաքսը» ֆիլմում։

Հաջորդ տարի Թըրները պատմում էր իր վաղ կարիերայի և անհանգիստ ամուսնության մասին ամենավաճառվող «Ես Թինան եմ» հուշերում, որը ադապտացվել էր 1993 թվականին հայտնի՝ «Ի՞նչ կապ ունի այստեղ սերը» ֆիլմում, որտեղ գլխավոր դերը կատարում էր Անժելա Բասեթը:

ти5.jpg (42 KB)

Հանրաճանաչ ալբոմները, սինգլները եւ վաճառված համերգները շարունակվեցին մինչեւ 80-ականների վերջ եւ 90-ականներին, եւ Թըրները շարունակեց հանդես գալ համերգներեվ մինչեւ նոր հազարամյակ՝ ելույթներ ունենալով, հատկապես, Անգլիայում:

Թըրները Շվեյցարիա է տեղափոխվել 1990-ականներին գերմանացի զուգընկերոջ՝ Էրվին Բախի հետ, որը նրա ձայնագրման ընկերության ղեկավարն էր: Նա Թըրներից 16 տարով փոքր էր։ Զույգը, 27 տարվա սիրավեպից հետո, ամուսնացավ 2013 թվականին, իսկ 2022-ին Ցյուրիխի լճում 76 միլիոն դոլար արժողությամբ կալվածք գնեց։

ти6.jpg (93 KB)

«Ես հարկեր եմ վճարում այստեղ (ԱՄՆ-ում): Իմ ընտանիքն այստեղ է»,- ասել է նա Լարի Քինգին 1997 թվականին՝ CNN-ի եթերում: «Ես լքեցի Ամերիկան, քանի որ իմ (ամենամեծ) հաջողությունն այլ երկրում էր, իսկ սիրելիս՝ այլ երկրում: Եվրոպան շատ է աջակցել իմ երաժշտությանը»:

Նրա երկու որդիները՝ Քրեյգը եւ Ռոնին, մահացել են 2018 եւ 2022 թվականներին։

«Իմ կյանքի ամենաերջանիկ պահերից էին իմ գեղեցիկ տղաների՝ Քրեյգի եւ Ռոնիի ծնունդները եւ իմ զուգընկերոջ եւ հոգու ընկեր Էրվին Բախի հետ ամուսնությունը»,-NBC Today Show-ին 2021 թ-ին տված հարցազրույցում ասել է երգչուհին։

ти7.jpg (72 KB)

Մասնագիտական ​​առումով, ըստ նրա, իր համար ամենաերջանիկ պահերը կենդանի կատարումներն էին։ «Իմ վաղ կարիերայի նպատակներից մեկն էր լինել առաջին սեւամորթ կինը, ով կլցներ մարզադաշտերը ամբողջ աշխարհում»,-NBC-ին ասել էր նա,-«Այն ժամանակ դա անհնար էր թվում: Բայց ես երբեք չեմ հանձնվել եւ այնքան երջանիկ եմ, որ իրականացրել եմ այս երազանքը»:

 

Share198Tweet124SendShare

Շաբաթվա Կարևոր նյութերը

  • Սուրեն Բաղդասարյանն է Արցախի Ավետարանոց  գյուղից  այսօր Գյումրու հրապարակում 300 անգամ մոստ իջնելով սահմանեց երրորդ ռեկորդը

    Սուրեն Բաղդասարյանն է Արցախի Ավետարանոց գյուղից այսօր Գյումրու հրապարակում 300 անգամ մոստ իջնելով սահմանեց երրորդ ռեկորդը

    625 shares
    Share 250 Tweet 156
  • Երկրաշարժ Թուրքիայում

    1066 shares
    Share 426 Tweet 267
  • Լուկաշենկոն ուժայիններին կոչ է արել արձագանքել սահմանին ցանկացած ագրեսիային

    1033 shares
    Share 413 Tweet 258
  • Հոլիվուդյան» կամ կետո-դիետա․ ինչ է այն իրականում, որ խորհուրդ է տալիս Քիմ Քարդաշյանը

    2461 shares
    Share 984 Tweet 615
  • Շիրակի մարզի ոստիկանապետն իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է

    516 shares
    Share 206 Tweet 129
  • Սոֆյա Հովսեփյանը Արցախում լույս աշխարհ է բերել իր առաջնեկին

    511 shares
    Share 204 Tweet 128
ԱՄԲԻՈՆ NEWS

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam

  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Գովազդ

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam