Մայիսի 18-ը նշվում է, որպես թանգարանների և թանգարանների աշխատողների օր։Այս օրը մարդիկ հնարավորություն ունեն անվճար այցելել թանգարաններ և տեղում ծանոթանալ մշակույթին, կենցաղին, տարածաշրջանային առանձնահատկություններին։
Թանգարանների օրվա առթիվ՝Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոցի 3-րդ Ա դասարանի դասվար Շողիկ Մխիթարյանը աշակերտների հետ այցելել է Գյումրիի թանգարաններ՝ Շիրազի, Ավետիք Իսահակյանի, ինչպես նաև Կումայրի-արգելոց պատմամշակութային թանգարան։