Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին առաջարկում է, որ վերջինս ինքը դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ և հայտնի, որ ի վիճակի չէ Արցախում կատարելու իր կողմից ստանձնած պարտավորությունները։
Ըստ Փաշինյանի՝ Արցախում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների ու քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը թույլ չտալու համար Ռուսաստանն ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանզիմներ գործարկելու համար։
Իսկապե՞ս Փաշինյանը հավատում է, որ Ռուսաստանը կդիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և կասի՝ հասե՛ք ու փրկե՛ք իմ հեղինակությունը, ես ի վիճակի չեմ այնտեղ կատարել իմ պարտականությունները։
Իսկապե՞ս Փաշինյանը հավատում է, որ Ռուսաստանը կամովին իր տեղը կզիջի ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանզիմներ գործարկողներին։
Եթե հավատում է, ապա ինչու՞ է Արցախում ստեղծվել նման վիճակ, իսկ եթե չի հավատում, ինչու՞ է այսպիսի առաջարկությամբ հանդես գալիս․․․
Այլ կերպ ասած՝ ո՞րն է այս հայտարարության իրական նպատակը․․․