Այսօր տեղի է ունեցել Աբովյանի ընտրված ավագանու անդրանիկ նիստը, որում ավագանիների մեծամասնության ձայներով Էդուարդ Բաբայան ընտրվել է համայնքի ղեկավար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ինքը՝ Էդուարդ Բաբայանը․
«Շնորհավորում եմ ավագանու նորընտիր անդամներին՝ պատվաբեր և պատասխանատու այս պաշտոնը ստանձնելու առթիվ: Անչափ շնորհակալ և երախտապարտ եմ յուրաքանչյուրիդ՝ Ձեր վստահության քվեն մեր քաղաքական թիմին վստահելու համար: Սիրելի՛ հայրենակիցներ, Մենք բոլորս միասնաբար և համերաշխորեն կառուցելու ենք նոր համայնք, նոր սկիզբ…»,-գրել է Էդվարդ Բաբայանը։