Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ասել է, որ Վլադիմիր Զելենսկու նամակը, որը նա պատրաստվում էր տալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, երկխոսության հրավեր է, և ինքը հույս ունի, որ պատասխան կստանա։
«Դա Ուկրաինայի նախագահի նամակն էր Չինաստանի ղեկավար պարոն Սի Ծինփինին, այն ուղեկցում էր խաղաղության ուկրաինական բանաձևին… Կարծում եմ՝ դա երկխոսության հրավեր էր, և ես իսկապես հուսով եմ, որ այս ժեստը պատասխան կունենա», — ասել է Զելենսկայան։
Նա նշել է, որ չի կարդացել ուրիշների նամակները, հետևաբար չգիտի դրանց ստույգ բովանդակությունը։
Ավելի վաղ Զելենսկայան ասել էր, որ Վլադիմիր Զելենսկու անունից, Ուկրաինայում «խաղաղության բանաձևով» նամակներ է փոխանցելու Եվրահանձնաժողովի, Շվեյցարիայի նախագահներին և Չինաստանի ղեկավարին։