Երևանում շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել

Այսօր` մարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 04:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բակում կրակոցի ձայներ են լսվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։

Օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ պարզվել է, որ անհայտ անձի կամ անձանց կողմից, դեռևս չպարզված հանգամանքներում, կոտրել են Ռուբինյանց փողոցի 19/1 շենքի բակում կայանված նույն շենքի բնակիչ 53-ամյա Վահան Խ.-ին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, հետնամասի ապակին և ձախ կողային հայելին։

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Վահան Խ․-ն տաքսու վարորդ է և, ըստ իր հայտարարության, իրեն պատճառվել է մոտ 300․000 ՀՀ դրամի նյութական վնաս։

Share This