Մարտի 14-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Արայիկ Փ.-ն, իր վարած Nissan մակնիշի 36 GU 664 համարանիշի ավտոմեքենայով, Դավիթ Բեկի փողոցի թիվ 1 հասցեի թիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ, 62-ամյա Աննման Փ.-ին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթից հետո Երևանի բնակիչ, 28-ամյա Սուրեն Զ.-ն, իր վարած Ford մակնիշի 50 TL 077 համարանիշի ավտոմեքենայով բախվել է վրաերթ կատարած Nissan-ի հետնամասին, որն էլ բախումից առաջ է ընթացել և կրկին վրաերթի է ենթարկել հետիոտն Աննման Խ.-ին: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամեր անց՝ գիտակցության չգալով, մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ավտոմեքենաներն էլ հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: