Երևանի Արցախի պողոտայում բախվել են Porsche Cayenne և Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները. վթարի հետևանքով 2 անչափահաս աղջիկ հոսպիտալացվել է. shamshyan.com
Դեկտեմբերի 19-ին, ժամը 20:40-ի սահմաններում, Արցախի պողոտա 37 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 37-ամյա Թամարա Ա.-ի վարած Porsche Cayenne և 45-ամյա Պողոս Ղ.-ի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 անչափահաս աղջիկներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը: