Ալբերտ Այնշտայնը Ճապոնիա այցի ժամանակ հյուրանոցում ցանկացավ թեյավճար թողնել սպասյակին, սակայն Ճապոնիայում թեյավճար հասկացողություն չկա, ընդունվում է որպես վիրավորանք:
-Սա իմ աշխատանքն է և սրա համար ես ստանում եմ աշատավարձ,-ասաց սպասյակը և հրաժարվեց ընդունել:
Այնշտայնը դա չգիտեր: Այդ օրը նա Նոբելյան մրցանակ էր ստանալու: Համակրանքով նայեց երիտասարդ սպասյակին և ասաց.
-Ուզում եմ կիսել ուրախությունս, թեյավճար չես ընդունում, բայց եթե թույլ տաս, հուշանվեր կտամ:
Նա վերցրեց թուղթն ու գրիչը, գրառում կատարեց և ստորագրեց՝ Ալբերտ Այնշտայն: Ճապոնացի երիտասարդ սպասյակն այս գրառումը պահեց մինչև կյանքի վերջը: Նրա մահից հետո թոռը աճուրդի հանեց այդ գրառումը, և 2017-ին վաճառեց մեկ միլիոն 600 հազար դոլար: Այնշտայնը Տոկիոյի ,,Իմպերիա,, հյուրանոցում այդ թղթի վրա հետևյալ նախադասությունն էր գրել. «Խոնարհ կյանքն ավելի շատ երջանկություն է պարգևում, քան անհանգիստ կյանքը՝ ձգտելով անփույթ հաջողության:”
Հ.Գ. Այս նախադասության բարոյական իմաստը իրականում ավելի բարձր է, քան 1.600.000 դոլարը:
Երջանկությունը շուկայում չի վաճառվում։ Գուցե կարող ես գնել լավ անկողին, բայց չես կարող գնել հանգիստ քուն: Միգուցե դու կարող ես գնել ամենաթանկ գեղեցիկ տունը, բայց չես կարող գնել երջանիկ տուն:
Երջանկությունը նա է, երբ խիղճդ հանգիստ գլուխդ բարձին ես դնում: