4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում։ Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Համաձայն հաղորդման, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տուապսե քաղաքի մոտակայում, օջախի խորությունը կազմել է 10 կմ։ ՌԴ ԱԻՆ-ը տեղեկացրել է, որ երկրաշարժը բնակիչների կողմից զգացվել է։ Զոհեր, տուժածներ եւ ավերածություններ չկան։ Երկրաշարժից հետո փրկարարական եւ արտակարգ ծառայություններին եղել է 13 ահազանգ եւ դիմում։