Երկիրը կամավոր տվեցինք չարիքի ձեռքը
Երկիրը կամավոր տվեցինք չարիքի ձեռքը :Չարիքը լավ հասկանում է ,որ Քոչարյանի կողմնակիցները Քոչարյան են ուզում :Տեսնում է ,որ Սերժի կողմնակիցներն էլ ,Սերժ են ուզում:Կուսակցություններն էլ ,այնպես են իրենց սպառել ,որ դերակատարություն չունեն:Հիմա երկուսի կողմնակիցները ,գումարած չարիքի կողմնակիցները ուզում են ժողովրդի մեծամասնությանը ստիպեն կամ համոզեն ,որ իրենց սիրեն :Դեռ չհամոզած ,ուզում են ժողովուրդը կամավոր գնա մի բան էլ նրանց խնդրի ,որ ժողովրդի պայքարը ղեկավարեն :Սրան եթե գումարենք Քոչարյան -Սերժ հարաբերությունները իրար մեջ ու առաջինը լինելու ցանկությունը ,շրջանը փակվում է : Դե ինչ ,գնացեք ստիպեք ժողովրդին ,եթե կարող եք :Ընտրություններում ժողովուրդը ասեց իր խոսքը :Այստեղ իհարկե հետաքրքիր էր ու խրախուսելի Քոչարյանի վարքագիծը ,որը հանդես եկավ պայքարի առաջին շարքում ու կոնկրետ իր տեսքով ու գործերով և ծրագրերով:Բոլորի ֆանատներն էլ առանձին առանձին սպասելիքներ ունեին ,բայց եղավ այն ինչ հիմա կա : Հիմա չարիքի վարկանշի անկումը ցուցիչ չի ,որ ժողովրդի սերն ավելացել է Քոչարյանի կամ Սերժի հանդեպ:Առավել ևս ,որ հիմա էլ իրենց մեղադրում են նիկոլներ ու իշխան զաքարյաններ բուծելու համար : Ցանկացած պարագայում իրենք մեղավորության իրենց չափաբաժինն ունեն ու այս օրհասական պահը չի մեղմում ժողովրդի վերաբերմունքը:Վաղ թե ուշ կլինեն ընտրություններ ու կլինի նույն վերաբերմունքը :Մի բան հաստատ է ,եթե այս ծանր պահին ժողովուրդը չի հավաքվում երկուսից մեկի շուրջ ,նշանակում է, դավաճանի չլինելու պարագայում ,երկուսի քաղաքական կարերիան ավատվում է