Արտակարգ դեպք Երևանում. քիչ առաջ Գրիբոյեդով փողոցում «Mercedes» մակնիշի մեքենա է այրվել։
Ambion-news-ը հայտնում է, որ դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Երեւանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Հրշեջներին հաջողվել է կարճ ժամանակահատվածում մեկուսացնել կրակը։ Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ մասամբ ցուցիչների վահանակը։