Եվրոպայի լիգայի եզրափակիչում Սևիլյան ու Ռոման չհաջողեցին որոշել հաղթողին հիմնական և ավելացված ժամանակներում։
Հաղթողին կորոշեն 11-մետրանոցներով։
Խաղի 34-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հռոմեական ակումբի հարձակվող Պաուլո Դիբալան, որը հետո 65-րդ րոպեին փոխարինվեց՝ երկար խաղալ չկարողանալու պատճառով, քանի որ վերջերս էր ապաքինվել վնասվածքից։
55-րդ րոպեին «Սևիլյան» հավասարեցրեց հաշիվը․ իսպանական ակումբի եզրային գրոհը ստիպեց, որ հռոմեական ակումբի Ջանլուկա Մանչինին ինքնագոլի հեղինակ դառնա։