ԵՄ-ն հաստատել է ՀՀ-ում դիտորդական 2-ամյա առաքելություն ուղարկելու որոշումը ․․․
Ադրբեջանը բավական սուր խանդով է արձագանքել այս որոշմանը։ Փորձագիտական-վերլուծական մակարդակով արդեն սկսվել է աղմուկը, որ այս առաքելությունը հակասում է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններին ․․․ Բաքվից չեն մոռանում նաեւ իրենց “անհանգստություններն” ու “մտահոգությունները” համադրել Ռուսաստանի՝ նույն հարցի առնչությամբ ուենցած “անհանգստությունների” ու “մտահոգությունների” հետ։ Որոշ փորձագետներ, վերլուծաբաններ Ադրբեջանից արդեն հայտարարում են, որ “Հայաստանի հեռագնա նպատակը Ռուսաստանին Հրվ․ Կովկասից հեռացնելն է”։