Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է մառախուղ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են քամու ուժգնացում՝ հարավ-արեւելյան՝ մինչեւ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին էապես չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +28+30։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +22+26,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +20+24,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +26+28,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+22,

Լոռիում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +17+22,

Տավուշում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +21+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +18+20,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+29,

Արարատում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +28+30,

Արմավիրում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +28+30,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +20+22,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +28+30,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +24+28,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +14+19,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +23+28։

 

Share This