Կիեւը Վրաստանին իրեն ռազմական տեխնիկա տրամադրելու 30 պաշտոնական հայտ է ուղղել։ Այս մասին հայտարարել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը Palitranews վրացական հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները Վրաստանից «Բուկ» զենիթահրթիռային համալիրները (ԶՀՀ) ձրի չեն խնդրել եւ պատրաստ են գնել դրանք։ «Ցանկանում եմ ընդգծել, որ Ուկրաինան արդեն Վրաստանի պաշտպանության նախարարություն է ուղարկել 30 պաշտոնական հայտ, վերջինը 2023թ. հունվարի 12-ին ուղարկել է Ուկրաինայի դեսպանությունը։ Դրանք մնացել են անպատասխան»,- նշել է Կասյանովը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է գնել «Բուկ» համալիրներ «փոխշահավետ պայմաններով»։