«Դա աբսուրդ է և լկտի սուտ». Քերոբյան

Դա աբսուրդ է և լկտի սուտ, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով մամուլում տարածված այն լուրին, թե քննարկվում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարցը, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

«Նման բան չկա», – ավելացրեց նա։

 

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվում, թե իբր Էկոնոմիկայի նախարարությունում այդ հարցը քննարկման և տարբեր տարբերակների մշակման փուլում է։

Share This