Այսօր՝ հունվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի բացօթյա ավտոկայանատեղիում կայանված BMW X6 մակնիշի ավտոմեքենայից ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն կժամանեին փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, պարեկները ավտոմեքենայի սեփականատիրոջ՝ Երևանի բնակիչ, 37-ամյա Ն. Օ-ի հետ փորձել են մարել կրակը, սակայն պարզվել է, որ ոչ թե հրդեհ է, այլ շարժիչի վրա թափված հակասառեցնող հեղուկի գոլարշին հրդեհի տպավորություն է թողել։