Աշտարակում գողության պահին բռնված ու մի լավ ծեծ կերած պարեկը կալանավորված է։
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նրան մեղադրանք է առաջադրվել 6 դրվագ բնակարանային գողություն և մեկ դրվագ բնակարանային գողության փորձ կատարելու համար։
«Միջնորդություն էր ներկայացվել դատարանկալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Անձն այս պահին գտնվում է արգելանքի տակ»,-ասացին ՔԿ-ից։
Քրեակատարողական ծառայությունից հայտնեցին, որ պարեկը գտնվում է ՔԿՀ-ում, մեկ օրով տեղափոխվել է հիվանդանոց, որից հետո վերադարձվել է քրեակատարողական հիմնարկ։
Հիշեցնենք, որ ոստիկանության աշխատակցին համագյուղացիները բռնել էին հանցանքի վայրում ու մի լավ ծեծել, ինչի արդյունքում նրան տեղափոխել էին հիվանդանոց։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: