«Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը գրում է․
«Գնդեվազում և Ջերմուկում մարդ չեմ գտնում, որ Ամուլսարի հանքին կողմ լինի,
անիմաստ է որոշ համայնքապետերի, մարզպետի և այլ շրջանակների տեղեկատվական պրոպագանդան,
Մարդիկ շատ հստակ ասում են, եթե Ամուլսարում հանք շահագործվի, թողելու ենք ու արտագաղթենք»։
Հիշեցնենք, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Ամուլսարի հանքավայրը շահագործվելու է։ Այս առիթով «Լիդիան Արմենիա» ընկերության հետ Քերոբյանը ստորագրել է փոխըմռնման հուշագրիր, ինչին դեմ են արտահայտվել բնապահպանները։