Այսօր Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ըստ տեղեկությունների՝ երկու երիտասարդ փորձել են շրջանցել տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին, ինչը նրանց չի հաջողվել: Ոստիկանների եւ երիտասարդների միջև վեճ է բռնկվել այն բանից հետո, երբ ոստիկանները վերջիններից պահանջել են տեղաշարժման թերթիկ եւ անձը հաստատող փաստաթուղթ:
Նրանցից մեկը դանակահարել է ոստիկաններին, որից հետո ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին: Մեր ունեցած տեղեկություններով՝ դանակահարված ոստիկանների կյանքին վտանգ չի սպառնում: