Նոյեմբերի 19-ին Գյումրիում բնակարանային գողություն է կատարվել․ թալանել են 81-ամյա թոշակառու մի կնոջ տունը։ Վերջինս ընդամենը մեկ ժամով՝ ժամը 16․00-ից 17․00-ի սահմաններում բացակայել է տնից, վերադառնալով՝ տեսել է տան դռան ապակին կոտրված, փողն ու իրերն էլ՝ գողացված։ Նրա դուստրն անմիջապես դիմել է ոստիկանության Մուշ բաժին, որի աշխատակիցները հանցագործության կատարումից ուղիղ երկու ժամ հետո բացահայտել են գողությունը։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական էջից, որտեղ տեղադրվել է նաև տեսանյութ։