Վաղ թե ուշ մարդկությունը կսկսի անլար, այս դեպքում՝ 6G կապի նոր ստանդարտ օգտագործել։ Բայց այս պահին ոչ ոք հստակ չգիտի, թե այն իրենից ինչ կներկայացնի։ Սակայն դա չի խանգարում ինժեներներին փորձել «մի փոքր ավելի հեռուն» նայել եւ ենթադրել, թե ինչ հեռանկար կարող է լինել, գրում է Tekhkult-ը:
Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները ներկայացրել են տվյալների փոխանցման ապագայի վերաբերյալ իրենց տեսակետը: Նրանց կարծիքով՝ 6G ստանդարտի ներդրմամբ մարդիկ կարող են դառնալ դրա անբաժանելի մասը՝ վերածվելով էներգիա ստանալու ալեհավաքների, որոնք հակառակ դեպքում իռացիոնալ կծախսվեին։ Գիտնականները ենթադրել են, որ տվյալների փոխանակումը կիրականացվի VLC տեխնոլոգիայի միջոցով, որը տեսանելի լույս կօգտագործի։ Այս մոտեցումը կարող է արժանի փոխարինող լինել ժամանակակից մալուխային օպտիկայի համար:
Ապահովելով տեղեկատվության փոխանցումը բարձր արագություններով՝ VLC-ն ունի միայն մեկ թերություն՝ ռադիոհաճախականության էներգիայի զգալի մասը պարզապես ցրվում է տարածության մեջ։ Կծիկների, լարերի եւ ճառագայթման հետ կապված բազմաթիվ փորձարկումներից հետո հետազոտողները եզրակացրել են, որ մարդու մարմինը կարող է հիանալի միջավայր լինել սովորական պղնձե կծիկի՝ շրջապատող տարածությունից նման էներգիա հավաքելու կարողությունը բարձրացնելու համար:
Գիտնականները ստեղծել են փորձնական թեւնոց, որը կարելի է կրել թեւին։ Այն ի վիճակի է հավաքել մինչեւ մի քանի միկրովատտ էներգիա՝ արդեն հիմա դա բավարար է առողջության վիճակի սենսորների սնուցման համար, որոնք մեծ հոսանքներ չեն պահանջում: Այսպիսով, մարդիկ կարող են իրենց վրա կրել պղնձե տարրեր՝ որպես էներգիայի ալեհավաքներ: