Գերեվարված շիրակցի զինծառայողների հարազատները Գյումրիի Վարդանանց հրապարակից շարժվել են դեպի Շիրակի մարզպետարան։ Այժմ նրանք մարզպետարանի դիմաց են։
Հիշեցնենք, որ երեկ Շիրակի մարզպետը խոստացել էր հանդիպել Կարմիր խաչի եւ ՀՀ ՊՆ ներկայացուցիչների հետ և հարազատներին ներկայացնել մանրամասներ գերեվարված զինծառայողների վերաբերյալ: