Գագարինցի 11-ամյա տղան սահմանեց ռեկորդ, դարձավ աշխարհի ռեկորդակիր և գրանցվեց դյուցազնագրքում։
Երեկ ձգում վարժությունում նա սահմանեց հերթական ռեկորդը՝ բարձրացնելով 140 կգ ձանրաձող, դառնալով աշխարհի ռեկորդակիր և գրանցվելով դյուցազնագրքում։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում, աշխարհի ռեկորդակիր և դյուցազնագրքում գրացված Արտաշեսն ասում էր․ «Իմ այս ռեկորդը նվիրում եմ Գագարինցի այն լեգենդ դարձած հերոս տղաներին, ովքեր նահատակվեցին Արցախյան 44֊օրյա պատերազմում։
Երեկ՝ մարտի 11-ին, Գեղարքունիքի մարզի բնակիչ 11-ամյա Արտաշես Ավետիսյանը հերթական մարզական նվաճումը գրանցեց։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 11-ամյա Արտաշեսը՝ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հավաքականի մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, մրցաշարի գլխավոր մրցավար Արման Հայրապետյանի սանը՝ Հայաստանի բազմակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր է։