Բրիտանուհին պատմել է, որ ուտում է շաբաթը միայն մեկ անգամ և իր գումարը ծախսում է իր կատուներին կերակրելու վրա, գրում է LADBible-ը։
Ինչպես ասել է 46-ամյա Յասեմն Կապտանը, ինքը չի կարող թողնել իր կատուներին, քանի որ նրանք իր հետ ապրում են դեռևս ձագ ժամանակվանից։ Այդ իսկ պատճառով կինը ստիպված է լինում շաբաթական միայն մեկ անգամ ուտել, իսկ մնացած ընթացքում անանուխով թեյ խմել՝ քաղցը հագեցնելու համար։ Բրիտանուհին բացատրել է, թանկացումների պատճառով ապրելու բավարար գումար չունենալու մասին։
«Երբ ես խնամքի նպաստ եմ ստանում, այն ծախսվում է կատուների աղբին, կատուներին, թխվածքաբլիթներին և հատուկ կաթին: Այդ ամենից հետո միայն հեռախոսի հաշիվը կարող եմ վճարել», — դժգոհել է Յասեմնը։