Բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը. օգնել են փրկարարները
Հունվարի 16-ին, ժամը 13:55-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան – Վերին Խոտանան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․) չի կարողանում շարունակել ընթացքը։
Փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել ավտոմեքենան։