Երևանում շարունակվում է ՀԱՊԿ խորհրդի նիստը, որին մասնակցում են անդամ պետությունների ղեկավարները, այդ թվում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ավելի վաղ իր ելույթում Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ունենալու է երկկողմ հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։
Ambion-ի տեղեկություններով` երկկողմ հանդիպում թերևս կունենա միայն Վլադիմիր Պուտինը։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուղևորվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի տուն։ Թե ինչ ձևաչափ է կրելու այս հանդիպումը մեզ ճշտել չհաջողվեց, բայց, հաշվի առնելով նրանց ջերմ հարաբերությունները, ենթադրելի է, որ հանդիպումը ոչ պաշտոնական բնույթի է։