Բարսելոնան Տեր-Շտեգենին փոխարինելու չորս տարբերակ է դիտարկում

«Բարսելոնան» ակտիվորեն շարունակում է նոր դարպասապահի փնտրտուքները։

Ինչպես տեղեկացնում է լրագրող Ժերար Ռոմերոն, կատալոնական ակումբը Մարկ Անդրե Տեր-Շտեգենին փոխարինելու չորս տարբերակ է դիտարկում։

«Կապտանռնագույնների» հիմնական թեկնածուներն են Կոեն Կաստելսը (Վոլֆսբուրգ), Իլյան Մելյեն (Լիդս), Բարտոլոմեյ Դրագովսկին (Ֆիորենտինա) և «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան։

Հիշեցնենք, որ իսպանական գրանդը վերջերս իր դժգոհությունն էր հայտնել՝ կապված Տեր-Շտեգենի ցուցադրած խաղի հետ։ Ըստ մի շարք լրատվականների՝ «Բարսելոնան» պատրաստ է 40 միլիոն եվրոյի դիմաց վաճառել գերմանացու տրանսֆերը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )