Եղիշե Չարենցի 125-ամյակի առթիվ տուն-թանգարանին այսօր կնվիրաբերվի բանաստեղծի՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի վրձնին պատկանող դիմանկարը։
Կտավը պահվում էր մասնավոր հավաքածուներում և հանվել էր վաճառքի։ Այն ձեռք է բերել պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանը և հանդիսավոր արարողությամբ կնվիրի տուն-թանգարանին:
Հեղինակը՝ Հրաչյա Ռուխկյանը, Չարենցի դիմանկարը ստեղծել է 1978 թ.-ին: Նա առավելապես հայտնի է որպես Սայաթ-Նովայի դիմանկարի հեղինակ: