Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախօրերին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հրաժարական չի տալու և շարունակելու է բանակում բարեփոխումները՝ հսկայական անելիքներ կան, և ինքը դրանք հասցնելու է իր բարեհաջող ավարտին։Հարց է առաջանում, թե ո՞րն է Սուրեն Պապիկյանի բարեփոխումը, երբ 2,5 ամսում՝ ոչ մարտական պայմաններում 20 զոհ ենք ունեցել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020-ի սկզբին հայտարարել է, որ 2019 թվականին Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել, բայց ըստ՝ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ զինվորական դատախազության, «Ռազմինֆո»-ի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, ՀՀ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի, ԱՄՆ պետքարտուղարության տվյալների 2019 թ․-ին խաղաղ պայմաններում զոհերի թիվը 49 է։
Բանակում ծառայության հետ կապված և չկապված արձանագրվող մահերը շարունակում են լուրջ խնդիր մնալ։ 2023-ի հունվարին Գեղարքունիքի Ազատ գյուղում կացարանի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահը կրկին հանրային բուռն քննարկման դաշտ բերեց ՀՀ զինված ուժերում խաղաղ պայմաններում արձանագրվող մահերի խնդիրը։
2023թ․-ի հունվարի 30-ի դրությամբ ՀՀ-ի և Արցախի Զինված ուժերում արձանագրվել է մահվան 18 դեպք, որոնցից 16-ը ծառայության հետ կապված են, 2-ը՝ ոչ։
Բացի Ազատ գյուղի կացարանում 15 զինծառայողների զոհվելուց, մեկ մահվան դեպք գրանցվել է հիվանդությունից, 1-ը՝ ավտովթարից, 1-ը՝ դժբախտ պատահարից։
2022-ի ողջ ընթացքում ՀՀ և ԱՀ զինված ուժերում գրանցվել է ծառայության հետ կապված և չկապված մահվան 64 դեպք։