ԲԱՅԴԵՆՆ ԱՅՍՕՐ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԻ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 25-ին Սպիտակ տանը ելույթ կունենա Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալ։

«Ջո Բայդենը հունվարի 25-ին ելույթ կունենա Ուկրաինային շարունակական աջակցության մասին»,- ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։

Առաջիկա ելույթի բովանդակության մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ չորեքշաբթի օրը Բայդենը կարող է հայտարարել Կիևին ամերիկյան «Աբրամս» տանկերի մատակարարման մասին։

 

Share This