Սպիտակ տան Տնտեսական հարցերով խորհրդական Բրայան Դիզը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Վերջին երկու տարիներին ես ապավինում էի Բրայան Դիզին։ Նա օգնեց կենսագործելու տնտեսության վերաբերյալ իմ ունեցած տեսլականը եւ օժանդակեց, որ իրականացվի տնտեսության՝ վերականգնումից կայուն եւ հետեւողական զարգացման փուլին պատմական անցումը»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության։ Դիզը Սպիտակ տնից կհեռանա փետրվարի կեսերին։ Նրան ամենայն հավանականությամբ կփոխարինի ԱՄՆ Ֆինանսների փոխնախարար Ադեվալե Ադեյեմոն։ Դիզը պլանավորում է վերադառնալ Պրինսթոնի համալսարանում ունեցած իր աշխատանքին։