Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի դուստրը՝ մեկամյա Լիլիբեթը, ուրբաթ օրը՝ մարտի 3-ին, գաղտնի մկրտվել է Կալիֆոռնիայում։ Այս մասին հայտնում է People-ը։
Մկրտության արարողությունը կատարել է Լոս Անջելեսի արքեպիսկոպոս վերապատվելի Ջոն Թեյլորը։
Արարողությանը, որը տեղի է ունեցել Մոնտեսիտո քաղաքում գտնվող արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի տանը, ներկա է եղել 20-ից 30 հյուր: Աղբյուրը People-ին հայտնել է, որ մկրտության հրավերներ են ուղարկվել արքայազն Ուիլյամին, Քեյթ Միդլթոնին, Չարլզ III թագավորին եւ թագուհի-կոնսորտ Կամիլային, սակայն նրանք ներկա չեն եղել միջոցառմանը։
Միաժամանակ հյուրերի թվում է եղել աղջկա մայրական տատիկը՝ Դորիա Ռեգլանդը։
Լիլիբեթ Դիանայի կնքահայրը կինոօպերատոր Թայլեր Փերին էր, կնքամոր անունը չի նշվում։