Արցախի պետական նախարարի հանձնարարությամբ՝ պատրաստվել և շրջանառվել է Կառավարության համապատասխան որոշման նախագիծ, ըստ որի՝ որոշակի փոփոխություններ ու լրացումներ կկատարվեն Հանրապետությունում սննդամթերքի վաճառքի կտրոնային համակարգում:
Այս մասին տեղեկացնում է Արցախ տեղեկատվական շտաբը՝ հղում անելով ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեին:
Շրջափակման պայմաններում հատկապես միրգ-բանջարեղենի մատակարարումների խնդիրներով պայմանավորված՝ նախագծով նախատեսվում է երկարաձգել միրգ-բանջարեղենի գնման համար բաժանված կտրոնների վերջնաժամկետը մինչև ապրիլի 10-ը»: