
Նախարարն ասաց, թե նախագիծը վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակելի տները:
«Բացի կորցրած տներից, կա նաև մի փոքր հատված, ովքեր այս պահին որոշ գյուղերից տեղահանված են, այդ քաղաքացիները նույնպես հանդիսանալու են շահառու», – նշեց նախարարը:
Առաքելյանն ասաց, որ այս միջոցառումը ենթադրում է յուրաքանչյուր անձի գծով 250 հազար դրամ աջակցության տրամադրում և՛ չափահաս, և՛ անչափահաս երեխաների մասով: