«Նիկոլ չկա, իրա տեղը վաղուց պոլի փետ ա դրած, ինքը հիմա չի բանակցում, ես չգիտեմ ինչ է ինքը անում, բայց էստեղ Արցախում մարդիկ Նիկոլի ասածներին բանի տեղ չեն դնում, Արցախը իր հոր դուքանը չի, որ ոնց որոշի էդ ձև անի, թող գնա իր տունը նախ կառավարի», -Ambionnews-ի հետ զրույցում ասում է արցախցի Արմինե Մելքոնյանը։
45-ամյա Արմինե Մելքոնյանը այս պահին Ստեփանակերտում է ապրում, նախքան պատերազմը Մարիամաձորի դպրոցում էր աշխատում, հիմա աշխատանք չունի։
Ասում է՝Նիկոլը 120.000 մարդու փոխարեն որոշելու իրավունք չունի, թե էդքան տղամարդ է, թող իր ընտանիքի համար որոշում կայացնի, նա սկի կնոջ ու երեխաների վրա չունի բավարար ազդեցություն։
Արմինե Մելքոնյանն ասում է՝չկա մի արցախցի, որ այսօր ինքնակամ լքի իր տունը, կամ վախենա թուրքի հոխորտանքից, կամ Նիկոլի զառանցանքից։
«Մենք Արցախի հետագա ճակատագիրը ընտրել ենք 30 տարի առաջ, ինչը պարզ չի՞, ես չեմ հասկանում։Արցախը Ադրբեջանի կազմում ապագա չունի, ով ինչ ուզում է ասի։Մենք հիմա չնայած իրավիճակին, Արցախում ենք, որ Արցախը հայկական մնա, ձեզ ինչ ա թվում, մենք հեշտ հանձնվելու՞ ենք։Նիկոլը չէ, ով ուզում է լինի, մենք մեր խոսքն ասել ենք։Ասա չես կարող կառավարել, գնա, գնա որ էլ մարդ չմեռնի, էս ինչ ա՝ամեն օր դագաղ, զոհ ու կորուստ, հերիք չի՞»,-ընդգծեց Արմինե Մելքոնյանը։
Արցախցի կինն ասում է, որ իրենք անզիջում են, պայքարելու են Արցախից մնացած փոքրիկ մասի համար։