Արմավիրում, ճապոնական դրամաշնորհի միջոցով, մանկապարտեզ կվերանորոգվի
Արմավիրում, ճապոնական դրամաշնորհի միջոցով, մանկապարտեզ կվերանորոգվի
Այսօր՝ հունվարի 25-ին, ԿԳՄՍ նախարարությունում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան հետ կնքեց դրամաշնորհային պայմանագիր: Դրամաշնորհի շրջանակներում՝ Արմավիր քաղաքի թիվ 5 մանկապարտեզը կվերանորոգվի։ Արդյունքում՝ կբարելավվեն նախադպրոցական կրթության հնարավորությունները մանկապարտեզ հաճախող երեխաների համար։
Ծրագիրն ուղղված է Արմավիր քաղաքի թիվ 5 մանկապարտեզի վերանորոգմանը, որի արդյունքում կբարելավվեն նախադպրոցական կրթության հնարավորությունները քաղաքի երեխաների համար:
Դրամաշնորհի կնքման պաշտոնական արարողությանը բացման խոսքով հանդես եկան ԿԳՄՍՆ փոխնախարար պարոն Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիման, ԱԶԿ ՀԿ-ի նախագահ Նաիրա Առաքելյանը:
Նշենք, որ սույն ծրագիրը կիրականացվի Ճապոնիայի կառավարության Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի համար դրամաշնորհային աջակցության շրջանակում: