• Latest
Արման Ղուկասյան. Հակառուսականության պիկը լինելու է 2023-ին, հետևանքները լինելու են վտանգավոր

Արման Ղուկասյան. Հակառուսականության պիկը լինելու է 2023-ին, հետևանքները լինելու են վտանգավոր

25 Հունվարի, 2023
Մեղրեցի․ Մինչև հիմա տոննաներով նուռ, արքայանարինջ ունենք չիրացված

Մեղրեցի․ Մինչև հիմա տոննաներով նուռ, արքայանարինջ ունենք չիրացված

4 Փետրվարի, 2023
Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. Փաշինյան

Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. Փաշինյան

4 Փետրվարի, 2023
Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն. Աննա Վարդապետյան

Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն. Աննա Վարդապետյան

4 Փետրվարի, 2023
«Մենք ձեր կողքին ենք մեր ամենօրյա աղոթք-խնդրանքներով».  զինծառայողները պարգևատրվեցին ԱՀԹ- ի հատուկ պարգևներով

«Մենք ձեր կողքին ենք մեր ամենօրյա աղոթք-խնդրանքներով». զինծառայողները պարգևատրվեցին ԱՀԹ- ի հատուկ պարգևներով

4 Փետրվարի, 2023
ՊԵԿ-ը 2023 թվականի հունվարին ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

ՊԵԿ-ը 2023 թվականի հունվարին ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

4 Փետրվարի, 2023
Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

4 Փետրվարի, 2023
Ջամբատիստա Վալի. գարնան գովերգ

Ջամբատիստա Վալի. գարնան գովերգ

4 Փետրվարի, 2023
Ռոզա Լինը աճուրդի կհանի իր՝ «Դադարեցրեք շրջափակումը» գրությամբ բաճկոնը․ հասույթը կհատկացվի Արաբկիրի մանկական կենտրոնին

Ռոզա Լինը աճուրդի կհանի իր՝ «Դադարեցրեք շրջափակումը» գրությամբ բաճկոնը․ հասույթը կհատկացվի Արաբկիրի մանկական կենտրոնին

4 Փետրվարի, 2023
Իսկ դուք ու՞մ եք տեսել երազում․ իրենց փորձով կիսվել են Սրբուկն ու Վիկտորյա Սահակյանը

Իսկ դուք ու՞մ եք տեսել երազում․ իրենց փորձով կիսվել են Սրբուկն ու Վիկտորյա Սահակյանը

4 Փետրվարի, 2023
Ս. Ավետարանը և Ս. Սարգսի մասունքակիր աջը բերվել են առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի

Ս. Ավետարանը և Ս. Սարգսի մասունքակիր աջը բերվել են առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի

4 Փետրվարի, 2023
Սամվել Ղազարյանն ու Գոռ Այվազյանը՝ Վրաստանի բռնցքամարտի չեմպիոններ

Սամվել Ղազարյանն ու Գոռ Այվազյանը՝ Վրաստանի բռնցքամարտի չեմպիոններ

4 Փետրվարի, 2023
«Ուրարտու» ՖԱ-ին է միացել ուկրաինացի պաշտպան Իվան Զոտկոն

«Ուրարտու» ՖԱ-ին է միացել ուկրաինացի պաշտպան Իվան Զոտկոն

4 Փետրվարի, 2023
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է ձյուն և մառախուղ

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է ձյուն և մառախուղ

4 Փետրվարի, 2023
Մակրոնը Պուտինին հիմնականում զանգահարում է Զելենսկու խնդրանքով. Ֆրանսիայի ԱԳՆ

Մակրոնը Պուտինին հիմնականում զանգահարում է Զելենսկու խնդրանքով. Ֆրանսիայի ԱԳՆ

4 Փետրվարի, 2023
Վիրահատություն պահանջող ախտաբանությամբ 6 անձ Արցախից տեղափոխվել են Հայաստան

Վիրահատություն պահանջող ախտաբանությամբ 6 անձ Արցախից տեղափոխվել են Հայաստան

4 Փետրվարի, 2023
«Փլեյ-օֆֆի» հայտացուցակում չեն ներառել

«Փլեյ-օֆֆի» հայտացուցակում չեն ներառել

4 Փետրվարի, 2023
Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի խումբը փորձի փոխանակման նպատակով այցելել են Ֆրանսիայում գործող Simone Veil հիվանդանոց

Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի խումբը փորձի փոխանակման նպատակով այցելել են Ֆրանսիայում գործող Simone Veil հիվանդանոց

4 Փետրվարի, 2023
Բայդենի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը հրաժարական է տվել

Բայդենի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը հրաժարական է տվել

4 Փետրվարի, 2023
Վանաձորում կոտրել են Վանաձորի բանտի աշխատակցի ավտոտնակի դուռն ու վնասել նրան պատկանող Mercedes-ը

Վանաձորում կոտրել են Վանաձորի բանտի աշխատակցի ավտոտնակի դուռն ու վնասել նրան պատկանող Mercedes-ը

4 Փետրվարի, 2023
Ուկրաինայում զանգվածային օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայում զանգվածային օդային տագնապ է հայտարարվել

4 Փետրվարի, 2023
Արմավիրի մարզում․ դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.com

Արմավիրի մարզում․ դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.com

4 Փետրվարի, 2023
Այսօր Հայաստանում նշվում է Սուրբ Սարգսի տոնը

Այսօր Հայաստանում նշվում է Սուրբ Սարգսի տոնը

4 Փետրվարի, 2023
Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ջերմուկ

Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ջերմուկ

4 Փետրվարի, 2023
5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

4 Փետրվարի, 2023
Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղի 7700 նոր դեպք

Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղի 7700 նոր դեպք

4 Փետրվարի, 2023
Վարդենիսում այրվել է ավտոտնակում կայանված «VAZ-2121»-ը

Վարդենիսում այրվել է ավտոտնակում կայանված «VAZ-2121»-ը

4 Փետրվարի, 2023
Հռոմի Պապին տեսնելու համար կաթոլիկ ուխտավորներն ինն օր քայլել են

Հռոմի Պապին տեսնելու համար կաթոլիկ ուխտավորներն ինն օր քայլել են

4 Փետրվարի, 2023
Տիգրան Աբրահամյան. Իմաստ կա՞ համազգեստ փոխելու

Տիգրան Աբրահամյան. Իմաստ կա՞ համազգեստ փոխելու

4 Փետրվարի, 2023
Վթար Կոշ գյուղի մոտակայքում

Վթար Կոշ գյուղի մոտակայքում

4 Փետրվարի, 2023
Ռուս քաղաքագետ. Վերադարձ մինչև անցած տարվա փետրվարի 24-ը եղած իրավիճակին չի լինելու

Ռուս քաղաքագետ. Վերադարձ մինչև անցած տարվա փետրվարի 24-ը եղած իրավիճակին չի լինելու

4 Փետրվարի, 2023
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական
Շաբաթ, 4 Փետրվարի, 2023
ԱՄԲԻՈՆ NEWS
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական
No Result
View All Result
ԱՄԲԻՈՆ NEWS
No Result
View All Result
Home Հասարակություն

Արման Ղուկասյան. Հակառուսականության պիկը լինելու է 2023-ին, հետևանքները լինելու են վտանգավոր

25 Հունվարի, 2023
in Հասարակություն

Մեր երկրում 2022 թվականը բավականին ակտիվ էր հայ-ռուսական հարաբերությունների շուրջ տեղեկատվական հոսքերի առումով։ Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ օրակարգը շարունակում է մնալ հայաստանյան տեղեկատվական դաշտի թոփ թեմաներից մեկը»,-«Հայելի» ակումբում հայտարարեց  քաղաքագետ, «Ժողովրդի ձայն» միջազգային փորձագիտական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը։

Նրա խոսքով, հայ-ռուսական հարաբերությունները ենթարկվում են լուրջ մանիպուլյացիաների,  հանրությունը չի ստանում օբյեկտիվ տեղեկատվություն դրանց վերաբերյալ, հետևաբար տեղյակ չէ տարածաշրջանում Ռուսաստանի դերի, նրա կատարած գործառույթների մասին։

«Ժողովրդի ձայն» կենտրոնը մոնիթորինգ է իրականացրել հայ-ռուսական հարաբերությունների շուրջ հրապարակումների, հայտարարոթյունների վերաբերյալ, արդյունքները ներկայացրել զեկույցում։

«Դրանում նշել ենք մի քանի ուղղություններ, որոնք մանիպուլյացիաների հիմնական թեմաներ են դառնում, օրինակ, հայ-ռուսական հարաբերությունների երկկողմ օրակարգը, վերջերս անընդհատ շրջանառվող միութենական պետության թեման , հաջորդը՝ «Զանգեզուրի միջանցքի», ՀԱՊԿ-ի, հայ-ադրբեջանական թեմաներն են»,-թվարկեց բանախոսը։

Ղուկասյանը հիշեցրեց՝ անգամ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանին ստիպում են դառնալ միութենական պետության անդամ, սակայն ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարեց, որ նման առաջարկ Հայաստանը չի ստացել Ռուսաստանի կողմից։

«Ստացվում է, որ ԱԽ քարտուղար հանդիսացող Արմեն Գրիգորյանը հայտնում է տեղեկություն, որը հիմնավորում չունի, հետո հերքվում է վարչապետի կողմից։ Ի՞նչ է սա, եթե ոչ միտումնավոր մանիպուլյացիա։ Ընդհանրապես միութենական պետության վերաբերյալ կան լուրջ մանիպուլյացիաներ։  Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանին նման առաջարկ չի եղել, մինչդեռ նրա ընտանեկան թերթի վստահելի աղբյուրը, գիտեք, գրում է, որ Հայաստանին ստիպում են, ճնշում են, որ մտնի միութենական պետության կազմի մեջ, անգամ գրում են, որ Ռուսաստանն է Ադրբեջանին ասում, որ պրովոկացիաներ անի Հայաստանի նկատմամբ»,-ասաց նա։

Ղուկասյանը, վկայակոչելով կենտրոնի մոնիտորինգի արդյունքները, նշեց՝ հաճախ շահարկվում է նաև  «Զանգեզուրի միջանցք»-ի թեման, ըստ որի, Մոսկվան ցանկանում է վերահսկողություն սահմանել դրա վրա։

«Դեռ հարց է, ով է շահագրգռված, որ այդ միջանցքը լինի, քանի որ հենց հիմա Սյունիք գալիս են Եվրոպայից դիտորդներ, որոնք ախորժակ ունեն միջանցքի հետ կապված։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մի կողմից մեղադրում է Ռուսաստանին, որ իբր միջանցք է ուզում, մյուս կողմից տալիս են հնարավորություն՝ Սյունիքում հայտնվելու եվրոպական դիտորդական խմբերի, որոնք հայտարարել են, որ խմբերում կարող են ընդգրկվել նաև երրորդ երկրներ։ Հարց, որո՞նք են այդ երրորդ երկրները»,-ասաց կենտրոնի փորձագետը։

Ըստ նրա, այս ամբողջ մանիպուլյացիայի հիմնական նպատակը ղարաբաղյան կարգավորման հարցում ռուսական միջնորդության նկատմամբ հայ հասարակության բացասական վերաբերմունքի ձևավորումն է և այս գործընթացում արևմտյան միջնորդության դրական ֆոն ստեղծելը։

Հաջորդ թեման, որը մանիպուլյացիաների է ենթարկվում,  Ղուկասյանի խոսքով, Հայաստանի անդամակցությունն է ՀԱՊԿ-ին։

«Այո, ՀԱՊԿ-ից կան դժգոհություններ, այո, ՀԱՊԿ-ն ունեցել է դիրքորոշում, որը մեզ չի բավարարել, բայց այս իշխանության ու դրսից սնվող անհատների միջոցով հանրությունը ստացավ տպավորություն, որ ՀԱՊԿ-ը ոչնչի պատրաստ չէ մեզ համար։ Մինչդեռ ՀԱՊԿ-ը պատրաստ է ուղարկել մոնիտորինգային խումբ, ոչ ոք չի ասում, որ Փաշինյանը հրաժարվեց դրանից, փոխարենն ընդունեց ԵՄ նմանատիպ ծառայությունը»,-ասաց բանախոսը՝ հիշեցնելով, որ Փաշինյանի որոշմամբ չեղարկվել են Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները։

Նա կարծում է, որ զորավարժություններն ու դրանց մասնակցելու նպատակով Հայաստան եկող խմբերը կարող էին բարենպաստ վիճակ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանին։

«Մենք գիտենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան հաճախ են համատեղ զորավարժություններ անցկացնում։ Մենք գիտե՞նք, թե դրանց ավարտից հետո ինչքան թուրքական զորք ու զինվոր է մնացել Ադրբեջանում։ Հիմա հարց եմ տալիս, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը մերժեց ՌԴ ծառայությունն ու ընդունեց ԵՄ ծառայությունը։ Մենք հարց տվե՞լ ենք, թե ԵՄ դիտորդներին ընդունելն ի՞նչ դիրքորոշում է առաջացնում Իրանի մոտ, որի համար Արևմուտքը լուրջ հակառակորդ է»,-հարցեր հնչեցրեց Ղուկասյանը։

Նրա տեղեկություններով, Իրանի իշխանությունները Հայաստանին դժգոհություն էին հայտնել, երբ ավելի վաղ երկու ամիս ժամկետով Հայաստան էր եկել ԵՄ դիտորդական խումբը, մինչդեռ  խումբն այսօր գալիս է երկու տարով, միաժամանակ խմբի նպատակները «լղոզված են», չի բացառվում նրանց միջամտությունը Հայաստանի ներքին գործերին, ներքաղաքական կյանքին։

Ղուկասյանի գնահատմամբ, Հայաստանում հակառուսական հայտարարությունների ու տրամադրությունների տարածումը հնարավոր է դարձել, քանի որ դրան աջակցում են Հայաստանի իշխանությունները, իսկ Նիկոլ Փաշինյանն ունի լղոզված դիրքորոշում. «Գնում է Ռուսաստան, ասում է՝ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, գալիս է Հայաստան ու վարում է հակառուսական քաղաքականություն, ինչը մեզ բերելու է լուրջ ցնցումների, որի նշաններն արդեն երևում են։ Սրա պատասխանատվությունը կրելու է Նիկոլ Փաշինյանը, որի թիմակիցները բացահայտ վարում են հակառուսական քաղաքականություն»։

Քաղաքագետը համարում է, որ Հայաստանը չի կարող գնալ ոչ հակառուսական, ոչ հակաամերիկյան, ոչ հակաեվրոպական, ոչ հակաիրանական ճանապարհով, դրանցից յուրաքանչյուրը բերելու է  ցնցումների, վտանգավոր  հետևանքների։

«Հակառուսականության պիկը լինելու է 2023-ին, կրկնում եմ, հետևանքները լինելու են վտանգավոր»,-ասաց բանախոսը՝ ավելացնելով, որ Ռուսաստանին այլընտրանքը լինելու է Թուրքիան, կոչ անելով, որ հասարակությունը չտրվի ապատեղեկատվությանը։

Share199Tweet124SendShare

Շաբաթվա Կարևոր նյութերը

  • ԵՐԲ Է ԱՂԻ ԲԼԻԹ ՈՒՏԵԼՈՒ ՕՐԸ ԵՒ ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԱՅն

    ԵՐԲ Է ԱՂԻ ԲԼԻԹ ՈՒՏԵԼՈՒ ՕՐԸ ԵՒ ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԱՅն

    2851 shares
    Share 1140 Tweet 713
  • Պարեկները վթարի հեղինակ Գյումրիում

    744 shares
    Share 298 Tweet 186
  • Խոշոր ավտովթար. 5 մարդ մահացել է

    589 shares
    Share 236 Tweet 147
  • Փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը

    538 shares
    Share 215 Tweet 135
  • Հոլիվուդյան» կամ կետո-դիետա․ ինչ է այն իրականում, որ խորհուրդ է տալիս Քիմ Քարդաշյանը

    1667 shares
    Share 667 Tweet 417
  • «Իրավունք». «Սեւ ամպեր» են կուտակվում Տիգրան Ավինյանի գլխին

    535 shares
    Share 214 Tweet 134
ԱՄԲԻՈՆ NEWS

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam

  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam