Միացյալ Նահանգները կորցնում է իր ազդեցությունը Թուրքիայի վրա եւ կարող է գոհ լինել, որ Եվրամիությունն էլ ըստ էության կորցրել է Անկարայի վրա ունեցած ցանկացած լծակ։ Այս մասին հայտարարել է թուրք վերլուծաբան Էնգին Յոզերը։
Նա կարծում է, որ թուրքական ընդդիմությանն առավել աջակցել է Եվրամիությունը, քան ԱՄՆ-ն, քանի որ Վաշինգտոնում հասկանում են, որ արդեն վաղուց են սկսել կորցնել իրենց ազդեցությունը Անկարայի վրա եւ իմաստ չունի այնպիսի գործընթացների վրա «խաղադրույք կատարելն» է, ինչպիսին ընտրություններն են։ «Վաշինգտոնում հիմա զբաղված են Ուկրաինայով եւ Թայվանով, սակայն չեմ բացառում, որ Քըլըչդարօղլուի չհաղթելով, ամերիկացիները ուրախացած լինեն, քանի որ դա նշանակում է Եվրամիության ձախողում»։ Հիշեցնենք, որ Էրդողանը մայիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել էր ավելի քան 52 տոկոս քվե հավաքելով։