Այսօր՝ հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 33-ամյա Տաթևիկ Ե․-ն իր վարած Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենայով Մաշոտցի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 35-ամյա Արսեն Ի․-ին պատկանող Mercedes C200 մակնիշի և 32-ամյա Գևոգ Ն․-ի կողմից ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վարորդները ենթարկվել են սթափության փոձաքննության, նրանք եղել են սթափ։
Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։