Առակ խոշոր գործարարի եւ ռաբբիի մասին
Մի խոշոր գործարար, որ ուներ ֆաբրիկա, գալիս է ռաբբի մոտ ու ասում․
-Ռաբբի, խնդիրներ ունեմ։ Ֆաբրիկան միայն վնասներ է բերում։ Կարգապահություն չկա, արտադրողականությունը զրոյական է, պարտքերն աճում են, հարկերն էլ մյուս կողմից են խեղդում։ Ինչ անեմ։
-Վերցրու Թալմուդը, դիր թեւիդ տակ ու օրական երկու անգամ պարտադիր ամբողջ ֆաբրիկայով պտտվիր։
Մեկ ամիս անց գործարարը ուրախ-ուրախ գալիս է ռաբբի մոտ ու ասում․
-Հիմա արդեն ամեն բան հիանալի է։ Աշխատողները էլ չեն գողանում, ովքեր որ չէին աշխատում ու գլուխ էին պահում, ազատված են աշխատանքից։ Արտադրողականությունը ավելացել է։ Պարտքերն ամբողջությամբ վճարված են։ Ինչումն է գաղտնիքը։
-Ղեկավարը պետք է մշտապես գտնվի իր արտադրությունում, ամեն ինչի մեջ խորամուխ լինի, ինչ որ կատարվում է արտադրությունում։
-Բա այդ դեպքում էլ Թալմուդ ինչի համար էր։
-Որպեսզի ավելի լրջախոհ ու սոլիդ տեսք ապահովեր։
Նկարում՝ Ֆրանց Քսավեր Վոլֆի (Ավստրիա, 1896-1990) «Ռաբբին կարդում է» նկարն է