• Latest
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կազմում նշանակվել է հինգ դատախազ

10 Հունիսի, 2022
Մինչև երեկո փորձելու ենք հնարավորինս արագ տեղափոխել մարդկանց Հայաստան․ Ավանեսյան (Տեսանյութ)

26 Սեպտեմբերի, 2023
Փաշինյանը հրաժարվեց Ղարաբաղից, մեղավոր հանեցին Ռուսաստանին. ՄՈԴԵՍՏ ԿՈԼԵՐՈՎ

«Իրավունքը» զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:  — Պարոն Ներսիսյան, ի՞նչ կարծիք ունեք Արցախի նկատմամբ ՀՀ կառավարության դիրքորոշման վերաբերյալ:  — Ցավալի է, բայց փաստ է, որ տիեզերական դավաճանության պատճառով այսօր հանձնվում է Արցախը…  — Բայց չէ՞ որ իրականացվող քայլերից արդեն պարզ էր, որ նման վերջաբան կլինի:  — Այո՛, ամեն ինչ վաղուց էր պարզ: Եթե երկրի ղեկավարը հայտարարում է, որ ընդունում է թշնամի երկրի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը, էլ ինչի՞ մասին ենք մենք խոսում: Դրան շարունակություն կա, եւ դա պետք է գար հասներ իր ավարտին: Հիմա այն, ինչ կատարվում է, այդ պատմության ավարտի ակորդներն են: Դա տիեզերական դավաճանություն է Արցախի, համայն հայության նկատմամբ: Ինձ համար Արցախ, Հայաստան տարբերություն չկա: Երկուսն էլ իմ հայրենիքն են: Ես չեմ զանազանում Արցախը Լոռիից կամ Տավուշից:  — Դուք չեք զանազանում, բայց չէ՞որ կան մարդիկ, ովքեր մտածում են` Արցախը տանք, հանգիստ ապրենք…  — Այսօր այդ կեղծ, սարքված, սուտ, շինծու խոսքը, որ ասում են՝ «Արցախը հանձնենք, Հայաստանը փրկենք», ոչ մի տեղ չտանող արտահայտություն է: Որ մորը հարցնես` քո զավակներից ո՞ր մեկին կտաս, ու նա տա: Դեռեւս Սեւակն է գրել.  Ո՞ր մատդ կտրես՝ Պիտի շատ ցավի կամ պակաս ցավի: Էլ ի՞նչ ամենա…  Ցավը նույնն է: Մեր թշնամին այսօր արդեն Հայաստանի սուվերեն տարածքում է: Հետո կտան Ջերմուկը, Տավուշը, Սյունիքը հետո էլ՝ Երեւանը: Կամ կասեն՝ այդ բոլորը տանք, որ Երեւանը պահենք: Ու կմնա միայն Մաշտոցի պողոտան…  — Արցախում ապրող մեր հայրենակիցներն այսօր մնացել են միայնակ իրենց ցավի հետ: Ի՞նչ կասեք այս մասին:  — Այսօր Արցախում ցեղասպանություն է: Մարդկանց կոտորում, սպանում, ոչնչացնում, տեղահան են անում մեզնից մի քանի կիլոմետր այն կողմ: Եվ թողնել մենակ, անպաշտպան Արցախում ապրող մեր հայրենակիցներին` դա ամոթ է… Մի՞թե կարելի էր այսպես ուրանալ Մոնթեի, Բեկորի, Ազգալդյանի, մեր տղերքի, հազարավոր նահատակների, Եռաբլուրում պառկած մեր հայորդիների արած գործը, հիշատակը: Ներելո՞ւ է Աստված որեւէ մեկին: Ոչ մեկիս չի ներելու: Ամեն մեկս մեր չափով մեղավոր ենք: Բայց նրանք, ովքեր կառավարել են, ղեկավարել են, իրենց ձեռքին է եղել ղեկը՝ դավաճանել են Արցախին, իրենց հայրենիքին, իրենց հող ու ջրին: Նրանք Ադրբեջանի եւ Թուրքիայի գործընկերներն են ու իրենց ազգի թշնամիները:  — Մի քանի օր առաջ Դուք հրապարակային գրառում էիք կատարել եւ ընդգծել, որ ամոթի մեծ զգացում եք ապրում, որ հայ եք: Ի՞նչը Ձեզ ստիպեց այդպիսի կտրուկ արտահայտություն անել:  — Ես հիմա էլ հպարտ եմ, որ հայ եմ եւ միշտ եմ հպարտ լինելու: Բայց այն, ինչ–որ ես եւ իմ հայրենակիցները տեսանք ու զգացինք՝ այս մեծագույն դավաճանությունը, ողբերգությունը, միայն մեծագույն ամոթի զգացում կարող է առաջացնել իրական հայի հոգում ու սրտում: Եվ այն, ինչ–որ մենք թույլ տվեցինք մեզ, չի ներվելու: Ողբերգություն էր ինձ համար նման զգացողություն ապրելը: Երբ դու հասկանում ես, որ կորցնում ես երազանքը, մեր հաղթանակներն ու ձեռքբերումները: Եվ այն հարվածը, որն այսօր հասցվեց Արցախին հայազգի դավաճանների կողմից, անդառնալի եւ անբուժելի կորուստ է:  — Մեր երկրում տարվող հակառուսական տրամադրություններին ինչպե՞ս եք վերաբերում:  — Այսօր աշխարհաքաղաքական պատերազմ է: Իսկ ես շատ եմ տեղեկացված, ու ինձ միշտ հետաքրքրել են աշխարհաքաղաքական զարգացումներն ու իրադարձությունները: Քանի որ այդ իրադարձություններից է կախված նաեւ իմ երկրի ճակատագիրը: Ինձ համար ե՛ւ ռուսամետներն են ծիծաղելի, ե՛ւ` արեւմտամետները: Պետք է առաջին հերթին հայամետ լինել: Կարեւորը՝ հայամետ լինելն է: Նա, ով մտածում է իր երկրի ճակատագրի, իր երկրի շահի մասին: Նոր դրանից հետո արդեն պետք է լինի ճիշտ դիվանագիտություն եւ բալանսավորված քաղաքականություն: Իսկ այսպիսի քաղաքականության դեպքում մենք կորցնում ենք մեր դաշնակիցներին: Եվ մնում ենք միայնակ աշխարհի կողմից մեզ նետված մարտահրավերների առաջ: Այսօր իշխող կառավարության կողմից վարվող քաղաքականությունը՝ ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին, պարտվողական է, ոչ պրոֆեսիոնալ, դավադիր եւ դավաճանական է: Ամենացավալին ու ամենաողբերգականն այն է, որ սա ավարտը չի: Այն իր շարունակությունն ունի: Եթե իրենց թվում է, որ Արցախը տան ու դրանով կավարտվի, սխալվում են: Այս կործանարար գործընթացը շարունակելի է: Եվ եթե չկանխվի, նոր ողբերգությունները եւ հայրենիքի կորուստն անխուսափելի են:  ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Սարսափելի ամոթ ապրեցի… չէի պատկերացնում երբեւէ, որ հայ ոստիկանը՝ կստորացնի մեր ժողովրդին թուրքի մոտ. Ներսիսյան

Մինչ բոլորս Նիկոլի բերած աղետի հետևանքներն ենք մեղմում, նա հաջորդ աղետն է բերում․ Կարեն Վրթանեսյան

Ռուս խաղաղապահները Հաթերքում ականազերծում են իրականացրել

Այդ ժեստը, առաջին անգամ 2018-ին եմ արել․ միջազգային մրցաշարում ոսկե մեդալակիր

Հռոմի ստատուտը վավերացումը՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի սեպտեմբերի 28-ի նիստի օրակարգում է

Ստեփանակերտից պայթյունից տուժածներին տեղափոխելու համար ՀՀ-ից Արցախ մեկնեց 2-րդ ուղղաթիռը

Եռաբլուրի դիմացի կանգառում՝ Ավինյանի ժպիտով պաստառն է՝ «Ասեք, կանենք» կարգախոսով…

Մենք չենք կարող հետ բերել զոհերին, բայց դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Արցախում

Լեռնային Ղարաբաղից կոչ են անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի Հայաստան

Փաշինյանն ու Ալիևը պետք է հանդիպեն. ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ-ն մտահոգված է, լսում ենք Բաքվի բռնությունների մասին, վիճակը ծայրահեղ ծանր է․ Փաուեր

Երևանի ավտոբուսները մեկնել են Կոռնիձոր՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մարզեր տեղափոխելու համար

Կոչ ենք անում ԱՄՆ-ին զերծ մնալ ՀՀ-ում հակառուսական տրամադրություններին նպաստող խիստ վտանգավոր խոսքերից ու գործողություններից. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Արցախի դեմ ագրեսիայի հետեւանքով կրած 200 զոհի մասին

Իրական ջանքեր գործադրել ճանաչելու իր պատմական տարածքում բնակվող հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքը և դադարեցնելու Արցախում տեղի ունեցող ողբերգությունը. Գիտնականների ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Ես հարգում եմ որդուս ընտրությունը». Կադիրովը տեսանյութ է հրապարակել՝ ինչպես է իր որդին ծեծի ենթարկում Ղուրանը այրած տղամարդուն

«Զանգեզուրի միջանցքի» իրականացումը պետք է ավարտին հասցվի, Իրանից դրական ազդակներ կան. Էրդողան

Ուղեցույց ապագա պատմաբանների համար. Էդուարդ Շարմազանով

44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ, ԹԵՔՎԱՆԴՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆԸ ՈՒՆԻ ԲՈԼՈՐԻՍ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔԸ

Արցախն այսօր. Արյունոտ Լուսանկարներ

Ասում է՝ ես հիմա իմ ախպոր վրեժն եմ լուծում ու դնում, ամբողջ գյուղը գնդակահարում է՝ մեր ու մանուկ. Ինչ ոճրագործությունների են ականատես եղել մեր հայրենակիցները

26 Սեպտեմբերի, 2023
«Ղարաբաղի հայերին կտեղափոխեն Աբխազիա». հայատյաց գրառում է տարածվում

Էրդողանն այսօր մեկնում է Նախիջեւան

Էրդողանը հայտնել է՝ ինչ է ասել Փաշինյանին

26 Սեպտեմբերի, 2023
Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ազատ են արձակվել

2024 – 2025 թվականներին թուրքական աշխարհը իրագործելու է «ՄԵԾ ԹՈՒՐԱՆ» ծրագիրը …

Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը զբաղված է տեղահանված արցախցի մեր հայրենակիցների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով

«Հակարիի կամրջի հերթի մեջ երեխայա ծնվել. այ էս տղենա հայրը».երգիչ Լյոկա

Արցախում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել

Հենց որ սկսվի «Զանգեզուրի միջանցքը» ուժով իրականացնելու փորձը, Իրանն անմիջապես իր զորքերը կուղարկի Հայաստան. Սեմյոն Բաղդասարով (Տեսանյութ)

26 Սեպտեմբերի, 2023
  • Գովազդ
Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2023
  • Login
ԱՄԲԻՈՆ NEWS
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական
No Result
View All Result
ԱՄԲԻՈՆ NEWS
No Result
View All Result

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կազմում նշանակվել է հինգ դատախազ

10 Հունիսի, 2022
in Պատահարներ, քրեական

2020 թվականի մայիսի 23-ին ուժի մեջ է մտել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը.

«Նույն օրն ուժի մեջ է մտել նաև նշված օրենքի հետ փոխկապակցված՝ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը (ՀՕ-245-Ն), որի հիման վրա 2020 թվականի հունիսի 29-ից հուլիսի 1-ին տեղի են ունեցել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթները։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված բաց մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած 25 դիմորդներից ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն էր ստացել յոթը, ովքեր Արդարադատության ակադեմիայում անցել են համապատասխան ուսումնառություն: Ուսումնառության ավարտից հետո ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կազմում նշանակվել է հինգ դատախազ:

Հիմք ընդունելով «Դատախազության մասին» օրենքի 38.1-րդ հոդվածի 4-րդ մասը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում առկա է երկու թափուր հաստիք՝ անհրաժեշտություն է առաջացել անցկացնել բաց մրցույթ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով։
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ կարող է նշանակվել «Դատախազության մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով նախատեսված պահանջները բավարարող և իրավաբանի մասնագիտական աշխատանքային առնվազն երկու տարվա փորձ ունեցող անձը:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
ա) դիմում՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի նախագահին (ձևը լրացվում է տեղում)․
բ) անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճենով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճենով)․
գ) բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթուղթ (օտարերկրյա պետությունում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության որակավորման աստիճանների համարժեքության և դիպլոմների ճանաչելիության մասին, ինչպես նաև՝ օտարալեզու փաստաթղթի նոտարական կարգով հաստատված թարգմանությունը)՝ պատճենով․
դ) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ՝ իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ՝ կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները) (տե՛ս՝ Ծանոթություն 1).
ե) ինքնակենսագրություն.
զ) արական սեռի հավակնորդի համար՝ նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ` պատճենով․
է) դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին ՀՀ կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ (տե՛ս՝ Ծանոթություն 2)․
ը) իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ (եթե հավակնորդը իրավաբանական գիտությունների թեկնածու կամ դոկտոր է), իսկ «Դատախազության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում` նաև գիտական գործունեության առնվազն չորս տարվա ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով․
թ) տեղեկանք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից՝ միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ․
ժ) տեղեկանք ՀՀ դատական դեպարտամենտից` դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու վերաբերյալ.
ժա) մեկ լուսանկար՝ 3X4 չափսի․
ժբ) հավակնորդը կարող է ներկայացնել երաշխավորագրեր, որոնք, իր կարծիքով, կարող են նշանակություն ունենալ ընտրության գործընթացում․
ժգ) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ: Հարցաթերթիկը լրացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել հղումով, իսկ հարցաթերթիկը լրացնելու կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, և հետևելով հարցաթերթիկի էլեկտրոնային լրացման ցուցումներին, լրացնել այն և տպված ու ամեն էջը ստորագրված տարբերակով ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն, իսկ դրա էլեկտրոնային ֆայլն ուղարկել cv@prosecutor.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ էլեկտրոնային կրիչով մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն: Հարցաթերթիկը լրացնելու հետ կապված հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ 012-77-77-28, 012-77-77-20:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2020թ. հոկտեմբերի 8-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 17:30-ը:
Մրցույթն անցկացվելու է 2020 թվականի հոկտեմբերի 14-ից Արդարադատության ակադեմիայի շենքում (ք. Երևան, Փիրումյանների 9)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչությունը (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ.՝ 010-511-541, էլեկտրոնային փոստի հասցե՝ cv@prosecutor.am):

Share198Tweet124SendShare
Погода Гюмри / Ширак
Погода
Погода Гюмри / Ширак на 2 недели
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam

No Result
View All Result
  • Գովազդ

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In