Երբ երբեք չես մտածում, որ այդպես կարող է լինել
Երբ ամենասովորական հրապուրանքը
կարող է ավելի «լուրջ բանի» վերաճել
Հանկարծ բռնացնում ես, որ այլեւս չես կարող առանց նրա
Ու հուսահատության մեջ ես հայտնվում
Երբ հասկանում ես, որ ամեն ինչ կարող է կորսվել։
Համարում ես, որ դու ես մեղավոր
Երբ ինչ որ բանի պատճառով վիճում եք
Չես սպասում, որ հարաբերությունները
Կարող են եւ մտնել փակուղի
Մոտենալով վերջակետի սահմանագծին։
Միշտ չես կորցնում հույսը, որ ամեն բան կարող է շտկվել
Ու անքնությունը սկսում է հետապնդել։
Անքուն գիշերների ժամանակ էլ
Հասկանում ես, որ չես կարող ապրել առանց նրա
Տունդ թվում է քեզ դատարկ, պատերը օտար
Եւ հիշում ես, թե ինչպես ես ժամանակին
Գլուխ գովացել ընկերներիդ մոտ
Որ երբեք չես հայտնվի նմանօրինակ իրավիճակում
Որում կաս այժմ
Եւ վերստին հասկանում ես
Որ չես կարող ապրել առանց նրա։
Craig David –ի Insomnia երգի մոտիվներով
Արամ Յանին