Այսօր կայացել է Գյումրիի ավագանու հերթական նիստը և նիստի առաջին հարցը ավագանու անդամ Վահագն Հրաչի Մկրտչյանի դիմումի քննարկումն էր։
Հիշեցնենք, որ 28-ամյա Վահագն Մկրտչյանը դիմել էր քաղաքապետին, որպեսզի դադարեցնի ավագանու անդամի իր լիազորությունները։Վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը Գյումրիի քաղաքապետարանում զբաղեցնելու է պաշտոն՝զբաղեցնելու է պաշտոն, որը թափուր էր մնացել ավելի քան 3 ամիս՝ Դավիթ Առուշանյանի ԱԺ պատգամավոր դառնալուց հետո։
Իսկ թե ինչպես է ստացվում, որ բարձր պաշտոններում նշանակվում են վարչապետի մերձավորները, ոչ ոք չի կարող տալ այդ հարցի պատասխանը, փոխարենը կբերվեն տխմար հիմնավորումներ։
Վահանգն Մկրտչյանը մասնագիտությամբ ատամնաբույժ է, ինչպես նաև գործարար է, քաղաքում հայտնի «Մելիքովիչ և որդիներ» ընկերությունը նրանց ընտանեկան բիզնեսն է, ունի նաև ատամնաբուժարան։
21 կողմ, 4 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նա ընտրվեց փոխքաղաքապետ։
Հարկ է նշել, որ Գյումրիի 2 փոխքաղաքապետերն էլ գործող իշխանությունների ներկայացուցիչների ազգականներն են՝Արթուր Պապիկյանն էլ, ՊՆ Սուրեն Պապիկյանի ազգականն է։
Նորանշանակ փոխքաղաքապետը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ փոխքաղաքապետ աշխատելու որոշումը միանգամից չի ընդունել, շատ է մտածել, քանի որ պատասխանատվությունը մեծ է։ Քանի որ իրենք մեծ գերդաստան են Գյումրիում, մոտ 200 տարուց ավելի պատմություն ունի իրենց տոհմը, սերտ մասնակցություն են ունեցել քաղաքին վերաբերող կարևոր իրադարձություններին, ինքն էլ Երևանի բժշկական համալսարանում սովորելու տարիներին է զբոսաշրջային կապ ապահովել Գյումրիի համար և դրանից ելնելով կայացրել է նման բարդ որոշումը։
Հարցադրմանը, թե ինչպե՞ս է վերաբերում այն հարցին, որ իշխանությունը մի կողմից հայտարարում է, թե կադրերի ընտրության հարցում չպետք է առաջնորդվել խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով, բայց մյուս կողմից հենց ինքն է խախտում իր սահմանած սկզբունքը։
«Հայաստանը փոքր երկիր է, Գյումրին էլ այնքան փոքր քաղաք, որ անպայման իրար ծանոթ, բարեկամներ կգտնվեն»,-նշեց Վահագն Մկրտչյանը։ Իսկ Աննա Հակոբյանի հետ ունեցած ազգակցական կապը, ըստ նրա, ի շահ քաղաքի է ծառայեցնելու»,- հայտարարեց նորանշանակ փոխքաղաքապետը։