Թուրքիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնի՝ հունվարի 27-ին նախատեսված այցը Հանրապետություն՝ Ստոկհոլմում տեղի ունեցած հակաթուրքական ցույցերի պատճառով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Գերմանիայի Ռամշթայն ամերիկյան ավիաբազայում արեւմտյան երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով։
«Մենք ցավով արձանագրում ենք, որ Թուրքիայի եւ մեր նախագահի նկատմամբ այդ նողկալի գործողությունների դեմ որեւէ քայլ չի ձեռնարկվել։ Ուստի այս պահին Շվեդիայի պաշտպանության նախարար Յոնսոնի այցը Թուրքիա չեղարկվել է»,-նշել է նա։