Անկախ Հայաստանում անցկացված ընտրությունների տարեգրություն

Անկախությունից ի վեր Հայաստանում տեղի է ունեցել 7 նախագահական ընտրություններ՝ 1991թ.-ին, 1996թ.-ին, 1998 թ.-ին, 2003 թ.-ին, 2008թ.-ին, 2013թ.-ին, 2018թ.-ին: Ընտրությունների ելքը հաճախ դժգոհությունների առիթ է տվել շատ դեպքերում էլ մարդկանց դուրս հանել փողոց՝իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար: 1991 թվականի հոկտեմբերի 16-ի նախագահական ընտրությունների թեկնածուներն էին՝ Զորի Բալայանը, Պարույր Հայրիկյանը, Ռաֆայել Ղազարյանը, Աշոտ Նավասարդյանը, Սոս Սարգսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ընտրությունների արդյունքում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթեց հավաքելով ձայների 83%-ը։1992թ.-ի ամռանը ընդդիմադիրները ՝Արշակ Սադոյան, Հայկ Բաբուխանյան, Վարդան Խաչատրյան, ՀՅԴ և ԱԻՄ ներկայացուցիչներ պահանջում են Տեր-Պետրոսյանի հրաժարականը։ Նախագահն առաջարկում է անմիջապես հրավիրել Գերագույն Խորհրդի արտահերթ նիստ և դնել նախագահին անվստահություն հայտնելու հարցով հանրաքվե անցկացնելու հարցը։ Լևոն Տեր-Պետրոսյանը շեշտում է, որ ինքը չի կարող դավաճանել իրեն ընտրած մարդկանց (1 մլն.300.000 մարդ) և դավաճանած կլինի, եթե նրանց կարծիքը չհարցնի, ապա հավելել, որ ինքը երբեք 3000 հոգու պահանջով հրաժարական չի տա:

1996թ.ի սեպտեմբերի 22 ընտրությունների արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթեց հավաքելով ձայների 51.3%-ը։ Պաշտոնական տվյալներով Լևոն Տեր-Պետրոսյանը ստացել էր քվեների շուրջ 51.3, Վազգեն Մանուկյանը` ավելի քան 41, կոմունիստների առաջնորդ Սերգեյ Բադալյանը` մոտ 6, Աշոտ Մանուչարյանը չէր հաղթահարել 1 տոկոսը: Ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանը վիճարկեց և կասկածի տակ առավ Տեր-Պետրոսյանի վերընտրությունը: Ընդդիմադիր քաղաքական ուժը դիմեց Սահմանադրական դատարան, որպեսզի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչվի, բայց ՍԴ-ն մերժեց անվավեր ճանաչել ընտրության արդյունքները: 1996 թվականին ժողովուրդը հասկացավ, որ օրինական ճանապարհով հնարավոր չէ իշխանափոխություն, բայց հավատում էր, որ հաջորդ ընտրությունների միջոցով հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել: 1998թ.-ի փետրվարի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տալիս, 1998թ.-ին երկրում տեղի է ունենում ՀՀ Նախագահի 3-րդ (արտահերթ) ընտրություններ։Ընտրույթունները տեղի ունեցան երկու փուլով, որովհետև առաջին փուլում հաղթողը չորոշվեց: Առաջադրվել էր նախագահի 13 թեկնածու: Երկրորդ փուլում Քոչարյանի մրցակիցն էր Կարեն Դեմիրճյանը: Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկել է 430 հազար ընտրող, իսկ Ռոբերտ Քոչարյանի՝ 550 հազար: Երկրորդ փուլում ստանալով ընտրողների ձայների 59 տոկոսը Հայաստանի երկրորդ նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը:Կարեն Դեմիրճյանը ընտրությունները անվանեց կեղծված: 2003թ.ի փետրվարի 19-ին Հայաստանում անցկացվեցին 4-րդ նախագահական ընտրությունները: Առաջադրվել էր՝ տասնհինգ թեկնածու, բայց ի վերջո 9 թեկնածո հայտ ներկայացրեց: Գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հիմնական մրցակիցը 1999թ.-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ դարձած Կարեն Դեմիրճյանի որդին էր՝Ստեփան Դեմիրճյանը: Առաջին փուլում կրկին հաղթող չեղավ, ինչպես եղավ՝1998թ.-ին: Երկրորդ փուլ դուրս եկան Ստեփան Դեմիրճյանը և Ռոբերտ Քոչարյանը, իսկ երկրորդ փուլում հաղթանակի հասավ Ռոբերտ Քոչարյանը, ստանալով ընտրողների ձայների 67.8 տոկոսը: Հետընտրական ցույցեր ու երթեր եղան, սակայն դրանք, անարդյունք էին Ռոբերտ Քոչարյանը շարունակեց պաշտոնավարել մինչև գալիք 2008թ.-ի ընտրությունները: 2007թ.-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարեց իր քաղաքականություն վերադառնալու և առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։ 2008 թ. փետրվարի 19-ին երկրում տեղի ունեցան նախագահական ընտրություններ՝գրանցված թեկնածուները 9-ն էին՝Արթուր Բաղդասարյան Արտաշես Գեղամյան, Տիգրան Կարապետյան, Արամ Հարությունյան , Վահան Հովհաննիսյան, Վազգեն Մանուկյան, Արման Մելիքյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան : Ընտրությունների արդյունքում ՀՀ վարչապետ և պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, դարձավ նախագահ, ստանալով ձայների 52.82 տոկոսը: Հանրությունը դժգոհ էր ընտրության ելքից՝պնդելով, որ ընտրությունն անցել է կեղծիքներով: Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները փետրվարի 20-ից Երևանի Ազատության հրապարակում հիմնեցին շուրջօրյա ճամբար և սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ: Փետրվարի 29-ի գիշերը իշխանությունները ուժ կիրառեցին ցուցարարների նկատմամբ։ Մարտի 1-ի առավոտյան մի քանի հազար մարդ հավաքվեցին Մյասնիկյանի հրապարակում։ Մարտի 1-ի գիշերը տեղի ունեցան ողբերգական և արյունալի իրադարձություններ, որի հետևանքով զոհվեց 10-ը մարդ: 2008թ.-ի արյունալի ընտրություններից ուղիղ 5 տարի անց՝2013թ.-ի փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցավ հերթական նախագահական ընտրությունները: Նախագահի պաշտոնի համար հավակնում էին՝Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը, Արման Մելիքյանը, Անդրիաս Ղուկասյանը, Վարդան Սեդրակյանը, իսկ Արամ Հարությունյանն էլ ինքնաբացարկ հայտարարեց: Րաֆֆի Հովհաննիսյանը ստացավ ձայների մոտավորոպես 37 տոկոսը, իսկ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը, ստանալով ձայների 58,6 տոկոսը: Այս անգամ ևս ընդդիմությունը վրդոված էր ընտրության ելքից:Երկրում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը ի նշան բողոքի հացադուլ հայտարարեց: Հաջորդ նախագահական ընտրությունը տեղի է ունեցել 2018թ.-ի մարտի 2-ին:Քանի որ
2018 թվականի դեկտեմբերի 9-ին հանրապետությունում տեղի է ունեցել ԱԺ 7-րդ գումարման ընտրություններ: 11 կուսակցություններ մասնակցության հայտ էին ներկայացրել ընտրություններին, բայց խորհրդարան անցավ 3 դաշինք՝իշխող «Իմ քայլը» (88պատգամավոր) և ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան »(26 պատգամավոր )և Լուսավոր Հայաստան (18պատգամավոր): Մյուս արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որը դեռևս ֆեյսբուքյան գրառման մակարդակով է հայտարարվել տեղի է ունենալու 2021թ.-ի հունիսի 20-ին:
error20